Սիրեն Լիգեյա | |
---|---|
տեսակ | գեղանկար և գծանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1873 |
բարձրություն | 78,7 սանտիմետր |
լայնություն | 47 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | պաստել |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ | |
Ligeia Siren by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Սիրեն Լիգեյա», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտի գունամատիտանկարը՝ ստեղծված 1873 թվականին։
«Սիրենա Լիգեիան» դարձել է Ռոսսետտիի շատ ստեղծագործություններից մեկը, որը ուսումնասիրում է վտանգավոր գեղեցկության տիպաժն ու ճակատագրական կնոջ կերպարը։ Գունամատիտանկարի վրա պատկերված է կերպար՝ վերցված հին հունական դիցաբանությունից՝ Սիրեն Լիգեյան[1]։ Աշխատանքը հիշեցնում է 1877 թվականի «Ծովային հմայություն» նկարը, որտեղ ևս ներկայացված է սիրենի կերպարը։ Հենրի Մարիլերը ենթադրում է, որ «Սիրեն Լիգեյան» որպես վաղ էսքիզ է ծառայել «Ծովային հմայություն»-ի համար[2]։ Այս կերպարներին նվիրված Ռոսսետտիի հեղինակային բանաստեղծությունում ասվում է, որ սիրենների երգը գրավում է տղամարդկանց և սպանում նրանց, իսկ կերպարի նկարագրությունում հղում կա Լիլիթի կերպարանքին, ինքը՝ սոնետը հիշեցնում է Ռոսսետտիի սոնետը, որը նվիրված է Լիլիթին և ուղղակիորեն վերցնում է նրա կերպարանքը[3]։ «Սիրեն Լիգեյա» նկարի ֆոնին պատկերված նավը հղում է անում Ոդիսևսի կերպարին և արկածախնդիր նավաստիների ավանդական լեգեդներին, որոնք գնում են դեպի իրական մահ՝ լսելով սիրենների երգը[1]։
Ռոսսետտիին գունամատիտանկարի վրա աշխատել է 1873 թվականի փետրվարի վերջից մինչև մարտ Քելսքոտ առանձնատանը, բնորդուհու անունը մնում է անհայտ, միայն հայտնի է, որ նրան նկարիչի մոտ է բերել ընթերական՝ Գ․ Դաննը[4]։ Ինքը՝ Ռոսսետտին իր նամակներից մեկում աշխատանքը անվանել է «իր լավագույն ստեղծագործություններից մեկը»[1]․ չնայած նա հաճախ էր այդպես խոսում իր նոր ավարտած աշխատանքների մասին[2]։ Գունամատիտանկարը գնել է Չարլզ Հաուելը՝ Ռոսսետտիի գործակալը, որից հետո վերավաճառել է այն հավաքորդ Կոնստանտին Իոնիդեսին[1]։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։