Սիրենը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1900 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Սիրենը»[1] (անգլ.՝ The Siren), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված մոտ 1900 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում[2]։
Կտավում պատկերված է զառիկողի ծայրին նստած սիրեն։ Քնարը ձեռքին նա ներքև է նայում՝ նավաբեկությունից տուժած նավաստուն, որը լողում է ջրում և որն էլ իր հերթին ակնապիշ նայում է հավերժահարսին[3]։ Մելանխոլիկ տեսարանը սիրենին պատկերում է անմեղ կերպով, ոչ թե որպես նենգավոր գայթակղողի, ինչպես նա պատկերվում է հունական դիցաբանությունում։ Եթե հաշվի չառնվեն ոտքերի թեփուկները, սիրենի մարմինը շատ ավելի մարդկային տեսք ունի, քան դիվական էակի[3]։
Ինչպես և Ուոթերհաուսի որոշ այլ ստեղծագործություններում, «Սիրենը» կտավում նա փորձել է միավորել դիցաբանությունը արվեստի հետ։ Հունական դիցաբանության մեջ սիրենները իրենց երգերով և ձայնով գայթակղել են նավաստիներին։ Այդ վտանգավոր էակները հանդես են գալիս բազմաթիվ հունական առասպելներում, այդ թվում Հոմերոսի «Ոդիսականում»։ Նրանք ի հայտ են եկել նաև հռոմեական քնարերգության մեջ[3]։
Ուոթերհաուսի ավելի վաղ «Ոդիսևսը և սիրենները» (1891) կտավը սիրեններին պատկերում է սպառնալից գիշատիչ թռչունների տեսքով ավելի դրամատիկ տեսարանում, ինչը համապատասխանում է հունական դիցաբանությունում սիրենների ավանդական պատկերացմանը։ Նրանք շրջապատել են նավը, որը ղեկավարում է Ոդիսևսը՝ կապված նավակայմնին, երբ նրա խումբը փորձում է ուղղորդել նավը։
1901 թվականին նկարը գնել է Էշթոն-նա-Մերսիից նկարիչ Ջեյմս Գրեշեմը։ 1914 թվականին նրա մահից հետո նկարը 1917 թվականին այն ձեռք է բերել ձեռնարկատեր և բարեգործ Ուիլյամ Հեսքեթ Լևերը և փոխանցել այն Լեդի Լևեր պատկերասրահին (Պորտ Սանլայթ), որը վաճառել է կտավը 1958 թվականին։ 1970 թվականին այն տեղափոխվել է Դ'Օֆֆրի Կուպերի պատկերասրահ (Լոնդոն) Մ. Բերտոնատտիի մոտ։ 1985 թվականին նկարը ձեռք է բերել ամերիկացի ձեռնարկատեր և երաժշտական մենեջեր Սեյմուր Սթեյնը։ 2018 թվականին նկարը վաճառվել է 3,8 միլիոն ֆունտ ստեռլինգով[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|