Սիրի Դերկերտ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] |
Վախճանվել է | ապրիլի 28, 1973[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա[6], Whitlockska samskolan[7], Althin's School of Painting? (1910)[8], Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[8] և Գրան–Շոմիե ակադեմիա[8] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, հակապատերազմային ակտիվիստ և նորաձևության դիզայներ |
Ոճ | ֆեմինիստական արվեստ |
Ուշագրավ աշխատանքներ | "Carvings in concrete"? և Sverigeväggen? |
Աշակերտներ | Thore Wahlgren? |
Պարգևներ | |
Հայր | Կարլ Էդվարդ Դերկերտ[9][5] |
Ամուսին | Բերթիլ Լյուբեկ[3] |
Համատեղ ապրող | Վալլ Ռոզենբերգ[8] |
Զավակներ | Լիվ Դերկերտ[3], Կարլո Դերկերտ[10] և Սարա Դերկերտ[3] |
Siri Derkert Վիքիպահեստում |
Սիրի Կարին Դերկերտ (շվեդ.՝ Siri Derkert, օգոստոսի 30, 1888[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] - ապրիլի 28, 1973[1][2][3][…], Լիդինգյո, Լիդինգյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4]), շվեդ նկարիչ, մոդեռնիզմի ներկայացուցիչ։
Սիրի Դերկերտը ծնվել է 1888 թվականին Ստոկհոլմում, ձեռներեց Էդվարդ Դերկերտի և Ուոլբորգ Դերկերտի ընտանիքում։ Ընտանիքն ուներ վեց երեխա։ Սիրին սովորել է Ստոկհոլմի Ուիթլոկի դպրոցում, այնուհետև 1904-1910 թվականներին հաճախել է Ալտինի գեղարվեստի դպրոց[11]։ 1911 թվականին ընդունվել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ ընկերացել է Աննա Պետրուս-Լյուտկենսի, Նիննան Սանտեսսոնի և Լիզա Բերգստրանդի հետ[12]։
1913 թվականին Սիրի Դերկերտը բնակվել է Փարիզում, Մոնպառնասում (որտեղ այդ ժամանակ բնակվում էին նաև Սանտեսսոնը և Բերգստրանդը) և հաճախել Ռուսական ակադեմիա և Գրանդ Շոմեր ակադեմիա։ 1914 թվականին Դերկերտը, Սանտեսսոնը և Բերգստրանդը համատեղ ուղևորություն են կատարել Ալժիր, ինչն ուժեղ տպավորություն է թողել Դերկերտի վրա և ազդել նրա արվեստի վրա[12]։ Նույն թվականին նա ծանոթացել է ֆինն-շվեդացի նկարիչ Վալլե Ռոսենբերգին։ Որոշ ժամանակ նրանք միասին ապրել են Փարիզում, այնուհետև ուղևորվել Անգլիա և վերջապես բնակություն հաստատել Իտալիայում, որտեղ էլ 1915 թվականին ծնվել է նրանց որդին` Կառլոն։ Այս ժամանակահատվածում Սիրին շատ է աշխատել` ստեղծելով նկարներ մոխրագույն, կապույտ և կանաչ երանգներով՝ կուբիզմի հստակ ազդեցության ներքո։ Նրա հիմնական ժանրերն էին բնանկարներն ու ինքնանկարները։ Հետագայում այդ աշխատանքները 1919 և 1921 թվականներին ցուցադրվել են Կոպենհագենում և Ստոկհոլմում անցկացվող ցուցահանդեսներում[11]։
1916 թվականին Սիրին վերադարձել է Շվեդիա, իսկ Վալլեն և նրա որդին մնացել են Իտալիայում։ Որոշ ժամանակ նրանք զբաղվել են հագուստի դիզայնով՝ ստեղծելով օրիգինալ և էլեգանտ երեկոյան զգեստներ։ 1917 թվականից կապի մեջ է եղել նկարիչ Բերտիլ Լյուբեկի հետ, իսկ 1918 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լիվը։ Ինչպես նախորդ դեպքերում, երեխայի ծնունդը գաղտնի է պահվել. աղջկան հանձնել են մանկատուն, որտեղից էլ նրան որդեգրում է խնամակալ ընտանիքը։ 1920 թվականին Սիրին Բերտիլ Լյուբեկից ունեցել է մեկ այլ դուստր, որը որդեգրվել է նույն ընտանիքի կողմից, ինչպես նրա քույրը։ 1921 թվականին Սիրին և Բերտիլը կնքել են ձևական ամուսնություն, որպեսզի կարողանան պաշտոնապես ճանաչել իրենց երկու դուստրերին։ Սիրին Վալլե Ռոսեբերգին տեսել է միայն մեկ անգամ` 1919 թվականին, ծանր հիվանդությունից նրա մահից անմիջապես առաջ։ Նրանց որդին՝ Կառլոն, մնացել է Իտալիայում, որտեղից էլ մայրը հետագայում նրան տարել է[11]։
1920-ականներին Սիրի Դերկերտը ժամանակ առ ժամանակ ապրել է Ստոկհոլմում և Փարիզում։ Նա շարունակել է աշխատել նորաձևության ոլորտում և ղեկավարել Idun ամսագրի համապատասխան խորագիրը, ինչպես նաև զբաղվել մանրանկարչությամբ։ 1923 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը շատ է ճանապարհորդել, այդ թվում ընկերուհիների` Նիննան Սանտեսսոնի, Վերա Նիլսսոնի և Աննա Սալստրյոմի հետ[11]։ 1936 թվականից նա բնակվել է Փարիզում դստեր՝ Լիվի հետ, ով նույնպես արվեստի հանդեպ սեր ուներ[12]։ 1938 թվականին Լիվը մահացել է տուբերկուլյոզից և այդ հարվածից հետո Սիրին երկար ժամանակ թողել է նկարչության դասընթացները[11]։
1944 թվականին Ստոկհոլմում տեղի է ունեցել Սիրի Դերկերտի անհատական ցուցահանդեսը, իսկ 1953 թվականին՝ Փարիզում։ 1950-ականներին նա շատ փորձեր է կատարել` օգտագործելով նոր տեխնիկա և նյութեր։ Որպես խաղաղության համար պայքարի ակտիվ մարտիկ` 1950 թվականին խաղաղության համաշխարհային համաժողովի շրջանակներում այցելել է Խորհրդային Միություն։ 1959 թվականին մասնակցել է Ստոկհոլմի մետրոյի T-centralen կայարանի նախագծմանը։ 1960 թվականին դարձել է առաջին շվեդ նկարիչը, որի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը անցկացվել է Ժամանակակից արվեստի թանգարանում[11]։ 1962 թվականին նկարիչը Վենետիկի բիենալեում ընտրվել է Շվեդիայի ներկայացուցիչ [12]։ Սիրի Դերկերտը շարունակել է աշխատել մինչև իր մահը` 1973 թվական։
Մահացել է Լիդինգում, որտեղ էլ թաղվել է[11]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրի Դերկերտ» հոդվածին։ |
|