Սիրո անձրև Love Rain | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Ստեղծող | Oh Soo-yeon? |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Yoon Seok-Ho? |
Գլխավոր դերերում | Իմ Յու Նա Չանգ Կըն Սոկ |
Սցենարիստ | Oh Soo-yeon? |
Պատմվածքի վայր | Կորեա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | մարտի 26, 2012[1]-ից մայիսի 29, 2012-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Ընկերություն | Yoon's Color |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Նախորդ | Dream High 2? |
Հաջորդ | Big? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սիրո անձրև (հանգըլ: 사랑비; կոր․ նոր ռոմ․: Sarangbi), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2012 թվականին ռեժիսոր Յուն Սոկ Հոյի կողմից։ Հայտնվելով յոթանասունականներում և մեր օրերում, այն պատմում է երկու սերունդների սիրո պատմություն՝ Չանգ Կըն Սոկը և Իմ Յու Նան խաղում են երկակի դերեր[2][3][4][5][6]։ Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2012 թվականի մարտի 26-ից մինչ մայիսի 29-ը երկուշաբթր և երեքշաբթի օրերին ժամը 21:55Լ Հեռուստասերիալը ունի 20 էպիզոդ։
այն հայտնի է եղել երկրի սահմաններից դուրս, և դարձել է ամենաթանկ կորեական դորաման, որը վաճառվել է Ճապոնիայում 2012 թվականին։
Սո Ին Հանը (Չանգ Կըն Սոկ) տեսել է Կիմ Յուն Հիին (Իմ Յու Նա) արհեստանոցի պատուհանից, որտեղ նա նկարում էր։ Յուն Հիի գեղեցկությունը և անմեղությունը գրավում են Ին Հանին։ Նա զգուշությամբ նայում էր պատի մոտից, և նկարում է աղջկան. այնպես գեղեցիկ և խորհրդավոր, որ շնչելը դադարում էր[7][8]։
Յուն Հիին հեռանում է։ Վախենալով, որ այլևս չի տեսնի իր փերիին, Ին Հանը դուրս է փախչում լսարանից։ Խելագարի նման նա խուճապահար փնտրում էր Յուն Հիին համալսարանի տարածքում։ Իսկ երբ գտնում է, հասկանում է, որ նրան այլևս բաց չի թողնի[9][10]։
Այս երկուսը իրար էին բախվում նորից և նորից, կարծես թե ճակատագիրը փորձում էր նրանց կապել իրար։ Եվ նրանց յուրաքանչյուր հանդիպումը լինում էր անձրևի ժամանակ։ Յուն Հիին միշտ մոռանում էր իր անձրևանոցը, իսկ Ին Հանը օգնում էր նրան ջրի կաթիլներից։ Դրա պատճառով Ին Հանը հաճախ էր թրջվում, իսկ Յուն Հին առաջարկում էր նրան, որ մոտենա իրեն։ Այդպես նրանք գնում էին ուս ուսի տված։ Քայլում և երազում էին այն մասին, որ ամբողջ կյանքը քայլեն իրար կողք և երբեք չթողնել սիրեցյալի ձեռքը[11][12]։
Նա դարձավ աղջկա համար իսկական արքայազն, իրենց սերը օրեցօր ավելի շատ էր ծաղկում, կարծես գեղեցիկ ծաղիկ լիներ։ Բայց որքան էլ նրանք ցանկանային լինել միասին, ամեն ինչ եղավ հակառակը։ Յուն Հին ստիպված էր հեռանալ, թողնելով խելագարված սիրելիին միայնակ։
Անցնում են շատ տարիներ, մինչ նրանք կրկին հանդիպեցին։ Երիտասարդ նկարիչն ամուսնանում է, բայց այդպես էլ չի կարողանում սիրել իր կնոջը և բաժանվում է։ Նա ունենում է որդի, և մեծանում է արտաքինով իր հայրիկին երկու ջրի կաթիլի նման, բայց տարբեր ներքինով։ Յուն Հին նույնպես կունենա ընտանիք, բայց կրկին անհաջող, քանի որ աղջիկը երբեք չի կարողանում մոռանալ խիզախ ուսանողին։ Եվ նրա աղջիկը նրա նման գեղեցիկ է և նուրբ։ Երեխաները հանդիպում են և սիրում են իրար այնքան ուժեղ, ինչպես ժամանակին իրենց ծնողները։ Բայց ի՞նչ կորոշի ճակատագիրը։ Ու՞մ է վիճակված լիել միասին՝ երեխաններին թե ծնողներին։
«Սիրո անձրև» հեռուստասերիալը վերամիավորեց տնօրեն Յուն Սոկ Հոյին և սցենարիստ Օ Սու Յոնին. նրանք նախկինում միասին աշխատել են «Աշունը իմ սրտում» և «Ձմռան սոնետ» հեռուստասերիալիների վրա տասնամյակ առաջ[17][18]։
Ջունգ Ջին Յանգը և Չանգ Կըն Սոկը միասին նկարահանվել են «Ուրախ կյանք» (2007) և «The Case of Itaewon Homicide» (2009) ֆիլմում։ Իմ Յու Նան և Յու Հե Րին միասին նկարահանվել են «Դու իմ ճակատագիրն ես (2008) և «Մոխրոտիկ մարդը» (2009) հեռուստասերիալներում։
«Սիրո անձրև» հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2011 թվականի սեպտեմբերի 24-ին: 70-ականների նկարահանման առաջին օրը անցկացվել է Keimyung համալսարանում՝ Դեգու, Հարավային Կորեա[19]։
Դրաման ցուցադրվել է MIPTV հեռուստաալիքով, միջազգային իրադարձություն է մարկետինգի և գնումների ժամանցի ապահովումը Կաննեում, Ֆրանսիա 2012 թվականի ապրիլին[20]։
Էպիզոդ | Ցուցադրման ամսաթիվ | TNmS Ratings[21] | AGB Ratings[22] |
---|---|---|---|
Համազգային | Համազգային | ||
1 | 26 մարտի 2012 թվական | 12.2% | 11.6% |
2 | 27 մարտի 2012 թվական | 12.0% | 10.4% |
3 | 2 ապրիլի 2012 թվական | 9.6% | 8.8% |
4 | 3 ապրիլի 2012 թվական | 10.6% | 10.6% |
5 | 9 ապրիլի 2012 թվական | 10.4% | 10.8% |
6 | 10 ապրիլի 2012 թվական | 13.0% | 11.8% |
7 | 16 ապրիլի 2012 թվական | 11.0% | 10.0% |
8 | 17 ապրիլի 2012 թվական | 12.0% | 12.8% |
9 | 23 ապրիլի 2012 թվական | 9.4% | 10.4% |
10 | 24 ապրիլի 2012 թվական | 10.0% | 11.2% |
11 | April 30 ապրիլի 2012 թվական | 9.4% | 11.2% |
12 | 1 մայիսի 2012 թվական | 8.6% | 10.4% |
13 | 7 մայիսի 2012 թվական | 8.0% | 10.2% |
14 | 8 մայիսի 2012 թվական | 9.6% | 11.8% |
15 | 14 մայիսի 2012 թվական | 9.6% | 12.0% |
16 | 15 մայիսի 2012 թվական | 8.4% | 10.4% |
17 | 21 մայիսի 2012 թվական | 9.7% | 11.6% |
18 | 22 մայիսի 2012 թվական | 9.4% | 10.0% |
19 | 28 մայիսի 2012 թվական | 11.5% | 10.6% |
20 | 29 մայիսի 2012 թվական | 11.3% | 11.8% |
Promedio | 10.2% | 10.9% |
Love Rain OST[23] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
1. | «Shiny Love» | ||||||||
2. | «Love Rain (사랑비)» | Չանգ Կըն Սոկ | 3:35 | ||||||
3. | «Because It's You (그대니까요)» | Թիֆանի[24] | 3:23 | ||||||
4. | «Love Is Like Rain (사랑은 비처럼)» | Նա Յուն Կվոն | 3:52 | ||||||
5. | «Again and Again (자꾸 자꾸)» | Yozoh | 3:58 | ||||||
6. | «The Girl and I (그 애와 나랑은)» | Ս. Ջին | 4:02 | ||||||
7. | «First Love (첫사랑)» | Քիլգու | 3:55 | ||||||
8. | «Fate (Like a Fool) (운명 (바보처럼))» | Սո Ին Գուկ | 3:57 | ||||||
9. | «Love Rain (사랑비) - Piano Ver.» | ||||||||
10. | «Again and Again (자꾸 자꾸) - Guitar Ver.» | ||||||||
11. | «Song of Rain» | ||||||||
12. | «The Girl and I (그 애와 나랑은) - String Ver.» | ||||||||
13. | «Shy Confession Song (수줍은 고백송)» | Milktea | 2:50 | ||||||
14. | «You That Resemble Rain (비를 닮은 그대)» |
Թվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Ակնառու կորեացի դերասան | Չանգ Կըն Սոկ | Առաջադրված | |
Լավագույն նորեկ դերասան | Սո Ին Գուկ | Հաղթանակ | ||
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասան | Չանգ Կըն Սոկ | Առաջադրված | ||
Գերազանցության մրցանակ, Mid-length դրամայի դերասանուհի | Իմ Յու Նա | Առաջադրված | ||
Լավագույն նորեկ դերասան | Սո Ին Գուկ | Առաջադրված | ||
Netizen մրցանակ | Իմ Յու Նա | Հաղթանակ |
Սիրո անձրևը փոխակերպվել է երկու մաս ունեցող ֆիլմի, որոնք ցուցադրվել են ճապոնական կինոթատրոններում։ Առաջին մասը բաղկացած է 1970-ական թվականներին ամրագրված տեսարաններից, որոնք թողարկվել են 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ երկրորդ մասում ներկայացվում է մեր օրերը, այն թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[31]։ Ֆիլմը հետագայում ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսին[32]։
|