Սլավիկ Գալստյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 21, 1996 (27 տարեկան) |
Հասակ՝ | 178 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 53 կիլոգրամ[1] |
Սլավիկ Գալստյան (դեկտեմբերի 21, 1996), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ[2], 2019 թվականի աշխարհի առաջնության և 2020, 2021, 2022 թվականների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ։
2019 թվականին Սերբիայում կայացած մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել մինչև 63 կգ քաշային կարգում։
Ըմբշամարտի աշխարհի 2019 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 63 կգ քաշային կարգում նվաաճել է բրոնզե մեդալ[3][4][5]։
2019 թվականին Ղազախստանում կայացած մոլորակի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում զիջելով ռուսաստանցի ըմբիշ Ստեփան Մարյանյանին[6]։
Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում հայ մարզիկը կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
2021 թվականի մարտին մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած Եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով, որ կընտրվի 2020 թվականի Տոկիոյի (Ճապոնիա) Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[7], սակայն հաջողության չի հասել։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)