Սլավկո Բրեզոսկի մակեդոներեն՝ Славко Брезоски | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1922[1] |
Ծննդավայր | Գալիչնիկ, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | մարտի 8, 2017 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Աշխատավայր | Սկոպյեի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Կլիմենտ Օքրիդացու եկեղեցի |
Սլավկո Բրեզոսկի (մակեդոներեն՝ Slavko Brezoski, հունիսի 10, 1922[1], Գալիչնիկ, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 8, 2017, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ճարտարապետ։
Սլավկո Բրեզոսկին ծնվել է 1922 թվականի հունիսի 10-ին Գալիչնիկում։ 1950 թվականին ավարտել է Բելգրադի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական ֆակուլտետը (պրոֆեսոր Միլան Զլոկովիկի դասարանը)։ 1969-1987 թվականներին աշխատել է որպես պրոֆեսոր ճարտարապետության ֆակուլտետի հանրային շենքերի նախագծման ամբիոնում։
Նախագծել և կառուցել է սոցիալիստական Հարավսլավիայի մի շարք ժամանակակից շենքեր։ Նախագծել է Սկոպյեի Սուրբ Կլիմենտ Օքրիդացու եկեղեցին[2]։ 1961 թվականին նախագծել է Բրազիլիայում Հարավսլավիայի դեսպանատունը։ Շենքեր է նախագծել նաև Բրազիլիայում և Լիբիայում։
1963 թվականի Սկոպյեի երկրաշարժից հետո քաղաքը նախագծելիս նրա վրա մեծապես ազդել են բրազիլացի և ճապոնացի ճարտարապետներ Օսկար Նիմեյերը և Կենձո Տանգեն[3]։