Սխտորասունկ

Սխտորասունկ
Սխտորասունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Базидиомицеты
Դաս Agaricomycetes
Կարգ Agaricales
Ընտանիք Marasmiaceae
Ցեղ Marasmius
Տեսակ Սխտորասունկ
Լատիներեն անվանում
Marasmius alliaceus (Jacq.) Fr. 1874



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սխտորասունկ (լատին․՝ Marasmius alliaceus), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի տեսակ։ ՀՀ- ում հանդիպում է հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր անտառներում՝ փռոցաշերտի կամ փտած բնափայտի վրա, կոճղերի մոտ՝ մայիս-սեպտեմբերին (1100-1850 մ բարձրություններում)։

M. alliaceus

Գլխարկը (տրամագիծը՝ 2-5 սմ) զանգակաձև է՝ լայն ուռուցիկ թմբիկով, գորշավուն, երբեմն (երիտասարդ պտղամարմիններին)՝ կեղտոտ կաթնագույն, ապա՝ մուգ։ Գլխարկի պտղամիսը սպիտակ է, ոտիկինը՝ գորշաշագանակագույն, գրեթե սև, սուր սխտորի հոտով և համով։ Թիթեղները սկզբում կպած են ոտիկին, հետագայում ազատ են, սպիտակավուն, նոսր։ Ոտիկը (երկարությունը՝ 5-15 սմ, հաստությունը՝ 0,2- 0,4 սմ) գորշադարչնագույն է, վերևում՝ թավշանման, ստորին մասում՝ թեթևակի հաստացած, թելանման, ավելի մուգ, ուղիղ կամ ծռված, երբեմն՝ արմատաձև երկարացած։ Սպորների փոշին ուն ի սպիտակ գույն[1]։

Նմանատիպ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի այլ ներկայացուցիչ է հանդիսանում Marasmius։

Հոմանիշներ[2]

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելի է. օգտագործվում է թարմ և չորացրած (որպես համեմունք)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Янсен Пелл Всё о грибах. — Вильнюс: «Акритас», 2009. — С. 104. — 160 с. — ISBN 5-30600-350-8
  2. Таксономия на сайте Species Fungorum

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сержанина Г. И. Шляпочные грибы Белоруссии. — Минск: Наука и техника, 1984.
  • Hawksworth, D. L. et al.։ Ainsworth & Bisby’s Dictionary of the Fungi. volume 8, CAB, Wallingford 1995.
  • Winkler, R.։ 2000 Pilze einfach bestimmen. AT, Aarau 1993.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։