![]() իսպ.՝ Hevis Scarlet Ortiz Pacheco | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1974[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին(ներ) | Յուլ Բուրկլե |
Սկառլետ Օրտիս (իսպ.՝ Scarlet Ortiz; մարտի 12, 1974[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի դերասանուհի և մոդել[2]։
Էվիս Սկառլետ Օրտիս Պաչեկոն ծնվել է Կարակասի բազմանդամ ընտանիքներից մեկում։ Սկառլետը ունի երկու քույր՝ Սկառլետ Ալեխանդրան և երեք եղբայր՝ Ռուբրիկը, Ֆրանսիսկո Էրնեստոն և Ֆրանսիսկո Խոսեն։
Տարրական և միջնակարգ կրթությունը Սկառլետը ստացել է Քոլեջիո Ինմակուլադա Կոնսեպսիոնում։ 18 տարեկանում որոշել է կրթությունը շարունակել Վենեսուելայի կենտրոնական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, սակայն չի կարողացել ավարտել այն՝ «Միսս Վենեսուելա» մրցույթին մասնակցելու պատճառով։
Մրցույթին մասնակցելուց հետո Սկառլետին հրավիրել են մանկական Նուբելուդ հեռուստաշոու (1995—1996): Ընկերներից մեկը Սկառլետին հրավիրել է «Լյովիսնա» հեռուստասերիալում Լյովիսնայի դերի լսումներին մասնակցելու։ Սկզբում աղջիկը չի ցանկացել գնալ, սակայն հետո փոշմանել է և ստացել իր առաջին գլխավոր դերը հեռուստատեսությունում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկառլետ Օրտիս» հոդվածին։ |
|