Սկիպիոնի երազը լատին․՝ Somnium Scipionis | |
---|---|
Հեղինակ | Կիկերոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | փիլիսոփայական վեպ |
Մասն է | Հանրապետութեան մասին |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Շարք | Հանրապետութեան մասին |
Dream of Scipio Վիքիպահեստում |
Սկիպիոնի երազը (լատին․՝ Somnium Scipionis), Կիկերոնի «Հանրապետության մասին» (լատին․՝ De re publica) աշխատության վեցերորդ գիրքն է, որում նկարագրվում է հռոմեացի գեներալ Սկիպիոն Աֆրիկացու հորինված երազը, որը նա իբր տեսել է մ.թ.ա. 146-ին Կարթագենը ոչնչացնելու հրամանը տալուց երկու տարի առաջ։
Աֆրիկա ժամանալուց հետո, Սկիպիոն Էմիլիանոսին է այցելում իր մահացած հայրը՝ Սկիպիոն Աֆրիկանուսը՝ Երկրորդ Պունիկյան պատերազմ» հերոսը։ Սկիպիոնը հանկարծ հայտնվում է մի բարձր վայրում, որտեղից ներքևում երևում է Կարթագենը։ Էմիլիանոսի հայրը կանխագուշակում է որդու ապագան՝ հատուկ ընդգծելով հռոմեացի զինվորի հավատարիմ պարտքի մասին։ Էմիլիանոսը տեսնում է նաև, որ Հռոմը երկրի մի աննշան մասն է միայն, որը աստղերի դիմաց համարյա ոչինչ է։ Մոլորակային ոլորտները նկարագրվում են, ինչպես Պյութագորասի մոտ է՝ ներառելով նաև երկնային երաժշտության գաղափարը։
Ապա ուշադրության կենտրոնում են հայտնվում երկրի Կլիմայական գոտիները՝ ձյունածածկերից մինչև անապատներ. ստոիկյան աշխարհընկալմամբ սկսում է քննարկում Աստծո, հոգու և առաքինության բնույթի մասին։ Սկիպիոնի երազի գրական և փիլիսոփայական ազդեցությունը հսկայական է։ Մակրոբիուսը այս աշխատության մասին գրել է իր «Մեկնաբանություններ Սկիպիոնի քնի մասին»՝ լատին․՝ Commentarii in Somnium Scipionis) աշխատության մեջ։
«Սկիպիոնի քունը» կառուցված է Պլատոնի «Հանրապետություն» աշխատության մեջ ներկայացված «Էրի առասպելի» վրա[1]։ Էրի պատմությունը պատմում է մահամերձ վերապրումների մասին, այն դեպքում, երբ Սկիպիոնի անմարմին հոգու ճանապարհորդությունը տեղի է ունենում երազի ընթացքում։ Այս երկու պատմությունն էլ սակայն, աստրալ ճանապարհորդությունների հավատալիքների օրինակներ են[2]։
Մակրոբիուսի «Մեկնաբանություններ Սկիպիոնի քնի մասին» աշխատությունը լավ հայտնի էր 6-րդ դարի փիլիսոփա Բոետիոսին, որի աշխատությունները Միջնադարում արժեվորվում էր որպես կոսմոլոգիայի առաջնային աղբյուր։
Պատկերներ Մակրոբիուսի «Մեկնաբանություններ Սկիպիոնի քնի մասին» ձեռագրից[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիպիոնի երազը» հոդվածին։ |
|