Սկոտ Պոլարդ

Սկոտ Պոլարդ

Դիրքը Կենտրոնական/ Ծանր հարձակվող
Համար № 31, 62, 66
Ի ծնե տրված անունը Սկոտ Լ. Պոլարդ
Scot L. Pollard
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1975 (49 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մյուրեյ, Յուտա ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,11 մ
Քաշ 126 կգ
Դպրոց Թորի Փայնս (Սան Դիեգո, Կալիֆորնիա)
Քեմիակեն (Քենեվիք, Վաշինգտոն)
համալսարան Կանզասի համալսարան (1993–1997)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 19-րդ
Դրաֆթ ակումբ Դետրոյթ Փիստոնս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (1997–1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (1999–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2003–2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2006–2007)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2007–2008)
Մրցանակներ

Սկոտ Լ. Պոլարդ (անգլ.` Scot L. Pollard, փետրվարի 12, 1975(1975-02-12), Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ով 11 տարվա կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) 5 ակումբներում՝ «Դետրոյթ Փիստոնս», «Սակրամենտո Քինգս», «Ինդիանա Փեյսերս», «Կլիվլենդ Կավալիերս» և «Բոստոն Սելտիքս»։ Պոլարդը լիգայում հայտնի էր ոչ միայն իր նշմարելի պաշտպանական ունակությունների, այլ նաև զանազան էքստրավագանտ սանրվածքների համար, որոնցով երբեմն հիշեցնում էր Դենիս Ռոդմանին։ Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում

  • Պոլարդն ընտրվել է 1997 թ. NBA դրաֆթի #19 ընտրության իրավունքով` «Դետրոյթ Փիստոնսի» կողմից։
  • 2008 թվականին «Բոստոն Սելտիքսի» կազմում դարձել է NBA-ի չեմպիոն, չնայած փլեյ-օֆֆի ժամանակ երբևէ խաղադաշտ դուրս չի եկել։
  • 2007 թվականի մարտի 11-ին՝ կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ Պոլարդը 20 վայրկյանանոց թայմաուտի ժամանակ նստում է պահեստայինի նստարանին, նայում նկարահանող տեսախցիկներից մեկին և կարծելով, որ այն միացված չէ, ասում է. «Հե՛յ երեխաներ, դեղեր արեք» ("Hey kids, do drugs."), ինչի համար հետագայում ներողություն է խնդրում։
  • 2007-08 խաղաշրջանի ընթացքում Պոլարդը վարում էր «Planet Pollard» կոչվող հաղորդումը, որի ժամանակ նա սովորաբար այցելում էր տարբեր վայրեր և տեղեկություն տալիս դրանց մասին։
  • «Սակրամենտոյում» անցկացրած տարիներին թիմակիցները նրան անվանում էին «Սամուրայ Սկոտ»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]