Սկուբի Դուի 13 ուրվականները անգլ.՝ The 13 Ghosts of Scooby-Doo | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ և Scooby-Doo television series? |
Ժանր | սարսափ ֆիլմ և կատակերգական հեռուստասերիալ |
Ռեժիսոր | Don Lusk?, Ray Patterson?, Rudy Zamora?, Tony Love?, Arthur Davis? և Ալան Զասլով |
Հնչյունավորում | Վինսենտ Փրայզ, Դոն Մեսիկ, Քեյսի Քեյսեմ, Heather North? և Susan Blu? |
Պրոդյուսեր | Mitch Schauer? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Ընկերություն | Hanna-Barbera |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Տևողություն | 20 |
Սկուբի Դուի 13 ուրվականները (անգլ.՝ The 13 Ghosts of Scooby-Doo), Հաննա-Բարբերա ստուդիայի կողմից ստեղծված 7-րդ մուլտֆիլմը Սկուբի Դուի արկածների մասին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականի սեպտեմբերի 7-ին, Ամերիկական ABC հեռուստաալիքով։
Հայտնի խուզարկուներ Սկուբի Դուն և Շեգգին իրենց խմբի հետ՝ բացառությամբ Ֆրեդի և Վելմայի, գնում են հանգստանալու Գլազուլուպայում, բայց պատահականորեն «միստիկական» հանգամանքներում հայտնվում են Հիմալայներում։ Տեղի բնակիչները անհյուրընկալ կերպով են դիմավրրեցին նրանց, քանի որ այդ քաղաքը «անիծված» էր մութ ուժերի կողմից, և քաղաքի բնակիչները որոշում են նրանց վտարել, նրանց հետ վտարում են նաև վաճառական Ֆլիմֆլամին։ Սկուբին և Շեգգին տեսնում են, որ իրենց ինքնաթիռը կորել է։ Ֆլիմֆլամը նրանց ծանոթացնում է իր ընկեր հրաշագործի և մեդիումի՝ Վինսենտ վան Գոուբլինի հետ, որը պատմում է նրանց անեծքի մասին։ Քաղաքի բնակիչները իմանում են, որ մեդիումը պատմել է նրանց այդ գախնիքը և որոշում է մեր հերոսներին թողնել քաղաքում ընդմիշտ։ Շեգգիի, Սկուբի, Սկրեպլիի և Ֆլիմֆլամի վրա հարձակվում են աբորոգեններ Դաֆնոի գլխավորությամբ, ում վրա ազդում էր փոխակերպման անեծքը։ Բայց Ֆլիմֆլամը օգնեց ամբողջ քաղաքին ազատվել անեծքից։ Շեգգին և Սկուբին գտնում են սունդուկ չարի անեծքով, նրանց օգնում էին երկու անհաջողակ ուրվականները՝ Բուկան և Չուդիկը, նրան բացում են սունդուկը և բաց թողնում չարի 13 հրեշներին, ովքեր ուզում էին կործանել աշխարհը։ Եվ ամբողջ խմբով Ֆլիմֆլամի և Վինսենտ վան Գոուբլինի հետ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, պայքարում են հրեշների և հոգիների դեմ, բայց վերջում հրեշների սունդուկը լցվում է հոգիներով։ Եվ այս անգամ հավերժ։
Կերպար | Հնչունավորել է |
---|---|
Սկուբի Դու, Սկրեպպի Դու | Դոն Մեսսիկ |
Շեգգի | Կեյսի Կասմ |
Դաֆնա Բլեյկ | Հազեռ Նորտ |
Վինսենտ վան Գոբլին | Վինսենտ Փրայզ |
Ֆլիմ Ֆլամ | Սյուզան Բլու |
Բովժել | Արտ Ջոնսոն |
Վերնդ | Հովարդ Մորրի |
Սկրեպպի Դու |
|