Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Թվական | 1918, մայիսի 29-31 |
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմի Սալոնիկի ռազմաճակատ |
Վայր | Սկրա, Հունաստան |
Արդյունք | Հույների հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() ![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() | ![]() |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Սկրա դի Լեգենի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Σκρα, բուլղար․՝ Битка при Яребична), ճակատամարտ Հունաստանի և Բուլղարիայի թագավորությունների միջև՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում։
Համարվում է Սալոնիկի ռազմաճակատի ամենաարյունարբու ճակատամարտերից մեկը։ Սկրա դի Լեգենի մարտերի ժամանակ հունական զորքերին օժանդակում էր վերջինիս անտանտյան դաշնակիցներից Ֆրանսիան։
Բուլղարական բանակն ամրացրեց իր դիրքերը հունական Մակեդոնիայի երկրամասում գտնվող Սկրա գետի շրջակայքում՝ խնդիրներ ստեղծելով դաշնակիցների ուժերի առաջխաղացման համար։ 1918 թվականի մայիսի կեսերին Սալոնիկի ռազմաճակատում կռվող ֆրանսիական բանակը շարժվեց օգնելու Հունաստանի զինված ուժերին։
Անտանտի ուժերն անցել են հարձակման և գրավել են Սկրայի հովիտը։ Ռազմագործողության ժամանակ հունական կողմում կռվում էին 5-րդ և 6-րդ կղզային դիվիզիան՝ գեներալ Էմանուիլ Յանուի գլխավորությամբ, ինչպես նաև Կրետեում կռվող 7-րդ և 8-րդ դիվիզիաները՝ Պանայոտիս Սպիլիադիսի հրամանատարությամբ։ Հունական ընդհանուր ուժերին միավորում էր նշանավոր գեներալ Էմանուիլ Զիմվրակակիսը, ով Առաջին համաշխարհային պատերազմի Սալոնիկի ռազմաճակատի նշանավոր զորահրամանատարներից էր։ Բուլղարացիների բանակը կազմված էր 5 գնդերից։
Հուլիսի 16-ին հունական զորքերը նոր հարձակում սկսեցին, որի պատճառը բուլղարացիների ռմբակոծություններն էին։ Մարտերն այս անգամ տևեցին երկու օր։ Դրա արդյունքում հույները զբաղեցրեցին նախկինում Բուլղարիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք դիրքեր։