Սյուզան Ուոլթերս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 28, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ատլանտա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
IMDb։ | ID 0910376 |
Սյուզան Ուոլթերս (անգլ.՝ Susan Walters, սեպտեմբերի 28, 1963, Ատլանտա), ամերիկացի դերասանուհի։ Նախկինում եղել է ֆոտոմոդել։ Հայտնի է «Երիտասարդ և հանդուգն» սերիալում Դայան Ջենկինսի դերով (2001-2010)[1][2][3], «Վամպիրի օրագրերը» սերիալում Քերոլ Լոկվուդի (մարդագայլ Թայլերի մայրը) դերով (2009-2012) և «Պատանի գայլը» սերիալում Նատալի Մարտինի (Լիդիայի մայրը) դերով (2011-2017)։
Սյուզան Ուոլթերսը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 28-ին, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտայի արվարձանում։ Հաճախել է Շամբլիի միջնակարգ դպրոցը։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք։
1981 թվականին հաղթել է «Miss Teen All American» գեղեցկության մրցույթում, որտեղ ներկայացրել է Ջորջիան։
Էկրաններում առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին «Անվերջ սեր» հեռուստասերիալում Լորնա Ֆորբսի դերում և նկարահանվել է այնտեղ մինչև 1986 թվականը։ 1988 թվականին Սյուզանը նկարահանվել է Պրիսցիլա Փրեսլիի «Էլվիսը և ես» կենսագրական ֆիլմում։
Սյուզանը ակտիվորեն նկարահնվել է հեռուստատեսությունում։ Վերջին տարիներին հաճախ նկարահանվել է գերբնական էակների մասին սերիալներում։ Մարմնավորել է Քերոլ Լոկվուդի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում (2009-2012) և Նատալի Մարտինի դերը «Պատանի գայլը» սերիալում (2011-2017)։
1986 թվականի ապրիլի 19-ին ամուսնացել է Լինդեն Էշբիի հետ։ Նրանք ունեն 2 դուստր՝ Ֆրենսիս Գրեյս Էշբի (ծնվել է 1991 թվականին) և Սավանա Էլիզաբետ Էշբի (ծնվել է 1992 թվականին)։ Ամուսնությունից առաջ զույգը հանդիպել է 3 տարի։
|