Սննդային կախվածությունը կամ ուտելու կախվածությունը վարքային կախվածություն է, որը բնութագրվում է հիմնականում գերհամեղ սննդամթերքի կոմպուլսիվ սպառմամբ: Նման մթերքները հաճախ ունեն շաքարի, ճարպի և աղի բարձր պարունակություն (HFSS) և զգալիորեն ակտիվացնում են մարդկանց և այլ կենդանիների պարգևատրման համակարգը: Սննդային կախվածություն ունեցողները հաճախ չափից շատ են օգտագործում նման սնունդ՝ չնայած դրանց գերօգտագործման հետ կապված անբարենպաստ հետևանքներին (օրինակ՝ ավելորդ քաշի ավելացման, շաքարախտի և սիրտ-անոթային հիվանդության)[1][2]։
Դիտարկվել է նաև հոգեբանական կախվածություն ՝ շաքարավազի և ճարպի ցածր պարունակությամբ մթերքները փոխարինելիս հանման համախտանիշի ի հայտ գալով։ Մարդը չի կարող զարգացնել որևէ գենետիկ հատկանիշ, որը առաջացնում է ուտելու խանգարում: Մասնագետները հոգեբանական կախվածության խնդիրը լուծում են վարքային թերապիայի միջոցով[3], ինչպես նաև օգտագործում են YFAS (Yale Food Addiction Scale) հարցաշարը՝ որը հանդիսանում է նյութերից կախվածության ախտորոշիչ չափանիշ։
Շաքարի և ճարպերի բարձր քանակություն պարունակող սնունդը ցույց է տվել սպիտակուցի՝ ΔFosB-ի արտահայտման բարձրացում, որը կախվածության բիոմարկեր է նշանաձև կորիզի D1-տեսակ միջին փշավոր նեյրոններում, սակայն շատ քիչ հետազոտություններ կան սինապտիկ պլաստիկության վերաբերյալ, որն առաջանում է կոմպուլսիվ սննդի օգտագործման հետևանքով և այդ երևույթը հայտնի է որպես ΔFosB-ի գերարտահայտման հետևանք[1]։
Սննդային կախվածությունը հաճախ վերաբերում է կոմպուլսիվ գերսնմանը։ Սրանով տառապող մարդիկ հաճախ ունենում են անզուսպ ուտելու պահեր։ Այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1956 թվականին ամերիկացի բժիշկ Թերոն Ռանդոլֆի կողմից՝ Ալկոհոլի վերաբերյալ ուսումնասիրությունների եռամսյակային հանդես հետազոտական ամսագրում[4]։ Այն շարունակվել է օգտագործվել ամբողջ 1900-ականների վերջում, երբ այս վիճակի շատ դեպքեր տարածվեցին։ 21-րդ դարում սննդային կախվածությունը հաճախ կապվում է սնման խանգարման հետ[4]։ Շատակերություն տերմինը սահմանվում է որպես անառողջ քանակությամբ սննդի ընդունում՝ զգալով, որ մարդը կորցրել է վերահսկողության զգացումը[5]։ Սննդային կախվածությունը սկզբնապես դրսևորվում է ցանկությունների տեսքով, որոնք առաջացնում են զգացողություն, որ մարդը չի կարող գոյատևել առանց տվյալ սննդի[6]։ Խանգարման զարգացմանը զուգընթաց, վարքը փոփոխվում է՝ սնվելու ցանկությունը բավարարելու համար: Այս վարքային փոփոխությունները կարող են հանգեցնել սննդային շատակերության, ճարպակալման, նյարդային բուլիմիայի։ Փարիլակի կողմից իրականացված «Ֆիզիոլոգիա և վարքագիծ» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սննդի անսահմանափակ հասանելիություն ունեցող կենդանիները դառնում են էմոցիոնալ ավելի փակ, երբ սնվելուց զրկվում են, քանի որ սննդի բացակայությունն առաջացնում է անհանգստություն և ուտելու ավելի ուժեղ ցանկություն[7]։ Այս վարքագիծը կարող է վկայել այն, որ սննդային կախվածությունը ոչ միայն ինքնակառավարման խնդիր է, այլև օրգանիզմի կողմից ստեղծվող այնքան հզոր գրգիռ, որ կարող է թմրեցնել անհատին՝ գերսնման բացասական հետևանքների նկատմամբ։
Շատակեր մարդիկ կարող են կատաղություն զգալ և մեծ քանակությամբ կալորիաներ օգտագործել: Գերսնվելուց հետո հնարավոր է ընկճվել և մեղքի զգացում ունենալ[8], օրինակ՝ կարող են չեղարկել հաջորդ օրվա պլանները, քանի որ իրենց « գեր են զգում»։ Շատակերությունը բացասական ազդեցություն է ունենում նաև ֆիզիկական առողջության վրա՝ ճարպերի և շաքարի մեծ քանակությամբ սննդի ընդունման պատճառով[9]։
Ի տարբերություն նյարդային բուլիմիայով տառապող մարդկանց, կոմպուլսիվ գերսնման ենթարկվող անձինք չեն փորձում մաքրել իրենց օրգանիզմը տարբեր մեթոդներով, ինչպիսիք են սոված մնալը, լուծողականների օգտագործումը կամ փսխելը։ Երբ շատակերությունից հետո մարդը ունենում է մեղքի զգացում, դա արդեն վկայում է սնման խանգարման (BED) առկայության մասին[5]։
Բացի շատակերությունից, կոմպուլսիվ գերսնվող մարդիկ դրսևորում են նաև «անընդհատ սնվելու» վարքագիծ, որի դեպքում նրանք ամբողջ օրվա ընթացքում հաճախակի ուտում են[5]։ Այս վարքագիծը հանգեցնում է չափից ավելի կալորիաների սպառման, նույնիսկ եթե յուրաքանչյուր սննդի չափաբաժինը փոքր է։
Շատակերության ժամանակ կոմպուլսիվ գերսնվող մարդիկ կարող են օրական սպառել 5000-ից 15,000 կալորիա (բավականին ավել առողջ չափից), ինչը ժամանակավորապես ազատում է հոգեբանական սթրեսից՝ առաջացնելով կախվածություն առաջացնող հաճույք, որը նման է թմրանյութի օգտագործման հետևանքով առաջացած զգացողությանը[8]։ Կոմպուլսիվ գերսնվող մարդկանց ուղեղում դիտվում են նույն փոփոխությունները, ինչ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց մոտ։ Սա առաջանում է չափից շատ վերամշակված սննդի կիրառման պատճառով, որը հիմնականում պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր՝ էներգիայով հարուստ բաղադրիչներ[10]։ Ի տարբերություն ծխախոտի, թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործմանը՝ սննդային ցանկությունները չեն դասվում նյութերից կախվածության խանգարումների շարքին։ Սննդային կախվածությունն ավելի հաճախ կապված է վարքային կախվածության հետ, որը զարգանում է ոչ այնքան առողջարար մշակված սննդատեսակների նկատմամբ[9]։
Կան մի քանի պոտենցիալ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը կոմպուլսիվ գերսնվում է: Գերսնման սովորական վարքագծերը ներառում են միայնակ ուտելը, արագ սնվելը, արագ քաշ հավաքելը և ստամոքսի անհարմարավետության զգացողության առաջացման աստիճան ուտելը: Այլ նշաններ են շարժունակության զգալի նվազում և քաշի ավելացման պատճառով զբաղվածությունից հրաժարվելը: էմոցիոնալ նշանները կարող են լինել մեղքի զգացումը, վերահսկողության կորուստը, դեպրեսիան և տրամադրության փոփոխությունները[8][11]։
Սնվելու փաստը թաքցնելը ևս ախտանիշների հուզական ցուցիչ է, որոնք կարող են լինել սննդային կախվածության հետևանք: Սնվելու փաստը թաքցնելը ներառում է վարքագծեր, ինչպիսիք են գաղտնի սնվելը, ուշ գիշերը սնվելը, մեքենայում սնվելը և որոշ մթերքներ թաքցնելը, որպեսզի հետո առանձին ուտեն: Ուտելու փաստը թաքցնելու այլ նշաններ են սոցիալական շփումներից խուսափելը, որպեսզի ուտեն այն կերակուրները, որոնց կարիքն ունեն[3]։
Վերահսկողության կորստի զգացումը կարող է արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրելով՝ որոշակի սնունդ ձեռք բերելու համար կամ անհարկի մեծ գումարներ ծախսելով՝ սննդային կարիքները բավարարելու նպատակով։ Այս զգացումն աշխատանքի արդյունավետությունը կարող է նվազեցնել մտքերի անկազմակերպվածության հետևանքով։ Վերահսկողության կորուստը դրսևորվում է նաև կուշտ ժամանակ ուտելով։ Ոմանք կարող են փորձել սահմանել կանոններ առողջ սնվելու համար, բայց հիասթափություն են զգում, երբ չեն կարողանում վերահսկել իրենց ցանկությունները։ Վերահսկողության կորստի կարևոր նշաններից է այն, որ անձն իմանում է իր վարքագծի հետևանքով առաջացած առողջական խնդիրների մասին, բայց չի կարողանում դադարեցնել այդ սննդի օգտագործումը՝ էլ ավելի վտանգելով իր առողջությունը[12][13]։
Սննդային կախվածության ֆիզիկական նշաններն ու ախտանիշներ են էներգիայի նվազումը, մտավոր արդյունավետության նվազումը սննդային էներգիայի բացակայության պատճառով, հոգնածությունը, հիպերսոմնիան և անքնությունը։ Այլ ֆիզիկական նշաններ և ախտանիշներ են անհանգստությունը, դյուրագրգռությունը, մարսողական խանգարումները և գլխացավերը[12][13]։
Ծայրահեղ դեպքերում սննդային կախվածությունը կարող է հանգեցնել ինքնասպանության մտքերի[12]:
Ճարպակալումը վերագրվում է ուտելու վարքագծի կամ արագ սննդի օգտագործման, անհատականության հետ կապված խնդիրների, դեպրեսիայի, գենետիկայի, ինչպես նաև սոցիալական և շրջակա միջավայրի պայմաններին, ինչպիսիք են քայլելու հնարավորությունը և տարբեր սննդամթերքի հասանելիությունը: Գիրությունը կարող է նաև առաջացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի բարձրացում[14], սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղի որոշ տեսակներ[14]։
Կոմպուլսիվ գերսնումը կարելի է բուժել սննդաբանական աջակցությամբ և դեղորայքով: Հնարավոր է նաև պահանջվել հոգեթերապիա, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դա օգտակար է միայն որպես լրացուցիչ ռեսուրս՝ միջինից մինչև ծանր դեպքերում կարճաժամկետ արդյունավետությամբ[15][16]։
Լիսդեքսամֆետամինը ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից հաստատված ախորժակը ճնշող դեղամիջոց է, որը ապացուցված է շատակերության խանգարման բուժման համար արդյունավետ[17]։ Հակադեպրեսանտ ֆլուոքսետինը դեղամիջոց է, որը հաստատված է Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից սննդային խանգարումների, մասնավորապես՝ նյարդային բուլիմիայի բուժման համար: Սերոտոնինի ընրողական որոշ արգելակիչներ (SSRIs) և ատիպիկ հակադեպրեսանտներ, ինչպիսիք են միանսերինը, տրազոդոնը և բուպրոպիոնը նույնպես ցուցաբերել են որոշակի արդյունավետություն[18][19]։ Ճարպակալման դեմ դեղամիջոցները[20] ևս շատ արդյունավետ են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճարպակալման դեմ դեղամիջոցները կամ չափավոր ախորժակը ճնշող միջոցները կարող են կարևոր լինել շատակերությունը վերահսկելու համար[21]։
Ենթադրվում է, որ սնման շատ խանգարումներ վարքային օրինաչափություններ են, որոնք առաջանում են հուզական պայքարներից։ Որպեսզի անհատը զարգացնի կայուն բարելավում և սննդի հետ առողջ հարաբերություններ, այս վարքայինխոչընդոտները պետք է լուծվեն[22]։
Բացի դեղորայքային միջամտություններից, խորհուրդ է տրվում նաև խոսակցական թերապիա և սննդաբանական խորհրդատվություն։
Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիան հաստատել է այս առաջարկությունները՝ նշելով,
Կան տասներկու քայլից բաղկացած մի քանի ծրագրեր, ինչպիսիք են Overeaters Anonymous-ը, որոնք օգնում են մարդկանց վերականգնվել կոմպուլսիվ գերսնումից և սննդային կախվածությունից։
Օնտարիոյի Առողջության Ապահովագրության ծրագիրը հայտարարել է նոր ծրագրի մասին, որը նախատեսված է օգնելու սննդային կախվածության դեմ պայքարող անհատներին[23]։
Չբուժվելու դեպքում սննդային կախվածությունը կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների և ի վերջո մահվան:
Սնման խանգարումներով ախտորոշված անձանց մոտ կրկնվելու հավանականությունը բարձր է։ Սննդային կախվածություն ունեցող անձինք, որպես կանոն, ավելորդ քաշ են ունեցել մանկության տարիներին[24], ինչը կարող է հանգեցնել բուժման դժվարությունների՝ կախված թե ինչքան ժամանակ է անցել: Հոգեկան առողջության խնդիրների, վերահսկողության բացակայության և շրջակա միջավայրի գործոնների պատճառով,[25] գերսնվողները կարող են նորից անցնել իրենց հին սովորություններին նույնիսկ տարբեր բուժումներ կատարելուց հետո: Այցելուները հաճախ հայտնում և ընդունում են, որ ամեն օր օգտագործում են ոգելից նյութեր որպես հաղթահարման մեխանիզմ:
Այնուամենայնիվ, բուժման և հսկողության դեպքում վերականգնման հավանականությունը 50% է[26]։ Այս խանգարումը հաղթահարելու հաջողությունը կախված է բուժման ցուցումներին հետևելու և այնպիսի միջավայրում լինելու վրա, որտեղ մարդուն կաջակցեն։
|