Սո (ֆր.՝ Sault), կոմունա Ֆրանսիայի Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանում։ Նույնանուն կանտոնի կենտրոնական կոմունան է։
Սոն գտնվում է Ավինյոնից 50 կմ արևելք։ Հարակից համայնքներն են՝ հյուսիսում՝ Օրելը, արևելքում՝ Սեն-Տրինին, հարավ-արևմուտքում՝ Մոնյոն։
Սո գտնվում է ծովի մակերևույթից 765 մ բարձրության վրա և ունի համեմատաբար բարձր դիրք Նեսկա հովտում։ Կոմունայով հոսում Նեսկա գետի վտակ Կրոկը։ Սոյում է գտնվում Ֆոնբել ծծմբի հանքավայրը։
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 1362 մարդ։
Բնակչության թվաքանակը
(Աղբյուր՝ INSEE)
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
1160 | 1320 | 1230 | 1231 | 1206 | 1174 | 1362 |
Տնտեսությունը հիմնականում ներառում է գյուղատնտեսություն, նարդոսի աճեցում, պոլբա, մեղվաբուծություն, ոչխարաբուծություն և խոզաբուծություն (առանձնանում է «Վանտու խոզի միս» հատուկ բրենդով)։