Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | նոյեմբեր 2020 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Արման Նշանյան |
Դերակատարներ | Սամվել Թադևոսյան, Տաթև Հովակիմյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Արտաշես Ալեքսանյան, Ժան-Պիեր Նշանյան, Շաքե Թուխմանյան և Նարինե Գրիգորյան |
Տևողություն | 103 րոպե |
«Սողոմոնի երգերը», պատմական դրամա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով[1]։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմում է պատանի Կոմիտասի և նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։ Երեխաներն ապրում են Քյոթահիայում, Կոմիտասի ծննդավայրում, Աբդուլ Համիդի իշխանության տարիներին (1890-ականներ), իսկ պատմությունը ներկայացվում է Սևիլի տեսանկյունից[2]։
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ֆոնի ներքո[3]։
Ես չեմ փորձել նկարահանել հանճարեղ կամ միջազգային ֆիլմ. փորձել եմ ներկայացնել մի պատմություն, որը շատ կարևոր է մեր ազգի համար, նկարահանել եմ ազգագրական ֆիլմ։ Հուսով եմ, որ աշխարհն էլ կգնահատի այս պատմությունը[6]։ - Արման Նշանյան
|
|