Սոմերսեթ Մոեմի մրցանակ | |
---|---|
Տեսակ | գրական պարգև |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1947 |
Պարգևադրող | Society of Authors? |
Անվանված է | Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Կայք | societyofauthors.org/Prizes/Society-of-Authors-Awards/Fiction/Somerset-Maugham |
Սոմերսեթ Մոեմի մրցանակ (անգլ.՝ Somerset Maugham Award), բրիտանական ամենամյա գրական մրցանակ։ Շնորհվում է «Society of Authors» (SoA) գրողների միության կողմից[1]։ Մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 85,000 ֆունտ ստեռլինգ[2]։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ մի շարք երիտասարդ (մինչև 35 տարեկան) գրողներին՝ արտերկիր ուղևորությունը ֆինանսավորելու համար։
Մրցանակը հնարավորություն է տալիս երիտասարդ գրողներին հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ փորձ ձեռք բերելով օտար երկրներում։ Մրցանակներ են տրվում մրցանակաբաշխությունից մեկ տարի առաջ հրապարակված գեղարվեստական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների կամ պոեզիայի հրատարակված գործերի համար[1]։
Մրցանակն ստեղծվել և առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ 35 տարեկանից ցածր բրիտանացի հեղինակներին հնարավորություն տալու հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ արտերկրում ժամանակ անցկացնելով։ Մրցանակ ստացողներ մեջ առանձնանում է արձակագիր Քինգսլի Էմիսը, որն ակնհատորեն չէր սիրում արտասահմանյան ճանապարհորդությունները և որն իր առաջին վեպի՝ «Բախտավոր Ջիմը» գրքի համար 1955 թվականին ստացած մրցանակի գումարն օգտագործել է «Ինձ այստեղ դուր է գալիս» գիրքը գրելու համար, որի համար Մոեմը նրան անվանել է «սրիկա»[3]։
1964 թվականից ի վեր Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակի համար տարեկան ընտրվում են բազմաթիվ հաղթողներ[4]։ 1975 և 2012 թվականներին մրցանակ չի տրվել ոչ մի գրողի[5][6]։
{{cite web}}
: Text "The Society of Authors" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "The Society of Authors" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "Book awards" ignored (օգնություն); Text "LibraryThing" ignored (օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոմերսեթ Մոեմի մրցանակ կատեգորիայում։ |