Սոնյա Գարմերս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1933[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Կյուրասաո, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Պարգևներ | |
Sonia Garmers Վիքիպահեստում |
Սոնյա Գարմերս (հոլ.՝ Sonia Garmers, հունվարի 9, 1933[1], Կյուրասաո, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն), գրող Կյուրասաոյից։
Գարմերսը գրել է շատ գրքեր պապիամենտուով և հոլանդերենով[2]։
Գարմերսը տպագրել է իր առաջին գիրքը պապիամենտուով 1995 թվականին։ Նրա առաջին հոլանդերեն գիրքը՝ «Սիրելի թագուհի, ես ուղարկում եմ իմ սիրելի աղջկան» (հոլ.՝ Lieve koningin, hierbij stuur ik U mijn dochter), տպագրվել է 1976 թվականին։ Գիրքը հասցեագրված էր Նիդերլանդների թագուհի Յուլիանային, որով Գարմերսը տեղեկացնում էր իր չորս աղջիկներին Նիդերլանդներում սովորելու ուղարկելու մասին[3]։ Թագուհի Յուլիանան նույնպես ստացել է գրքի օրինակը։
Գարմերսն առաջին անգամ հանդիպել է Միեփ Դիեքմանին 1958 թվականին[3]։ Դիեքմանը սկսել է պարապել Գարմերսի հետ և ի թիվս այլ բաների, սովորեցրել է նրան, թե ինչպես կարելի է լավագույնս կազմել գիրքը։ Դիեքմանը պարապում էր Գարմերսի հետ, երբ նա գրում էր իր առաջին հոլանդերեն գիրքը։
1973 թվականին նա տպագրել է բանաստեղծութիունների հավաքածու` Նիդիա Էկուրիի և Միլա Փալմի հետ համագործակցությամբ[2]։
1981 թվականին նա հաղթել է Nienke van Hichtum-prijs մրցանակը` իր Orkaan en Mayra գրքի համար։ Այս գիրքը շարունակությունն է իր առաջին հոլանդերեն մանկական գրքի, որը տպագրվել է 1977 և թվականին նկարազարդվել է Thé Tjong-Khing-ի կողմից[2]։
1983 թվականին նա ստացել է Cola Debrotprijs մրցանակը` գրականության մեջ իր ունեցած ներդրումների համար[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Գարմերս» հոդվածին։ |