Սոնյա Չերվենա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Soňa Červená |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1925[1][2][3][…] Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 7, 2023[6][7][8][…] (97 տարեկան) Պրահա, Չեխիա[6][7][8][…] |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, դերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ազգային թատրոն |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Սոնյա Չերվենա (չեխ․՝ Soňa Červená, սեպտեմբերի 9, 1925[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…] - մայիսի 7, 2023[6][7][8][…], Պրահա, Չեխիա[6][7][8][…]), չեխ օպերային մեցցո-սոպրանո, Ֆրանկֆուրտի, Սան Ֆրանցիսկոյի օպերաների, Պրահայի Ազգային թատրոնի երգչուհի[10]։ Սոնյա Չերվենայի կարիերան տևել է մոտ 70 տարի։
Սոնյա Չերվենան ծնվել է 1925 թվականին Պրահայում[11]։ 1947 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Բեդրժիխ Սմետանայի չեխական հայտնի «Վաճառված հարսնացուն» օպերայում։ 1950 թվականին նա ավարտել է Պրահայի կոնսերվատորիան։ Սոնյա Չերվենան Պիլսենի թատրոնի բեմադրությունների դերերով դարձել է հայտնի։ 1948 թվականին Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգ հաստատվելուց հետո երգչուհուն արգելել են աշխատել երկրի գլխավոր թատրոնում։
Սոնյա Չերվենան քանի տարի աշխատել է երկրի փոքր թատրոններում և 1962 թվականին գաղթել Արևմտյան Բեռլին։ Երգչուհու կարիեիան Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում կտրուկ վերելք է ունեցել։ Նա նաև ելույթներ է ունեցել աշխարհի շատ այլ թատրոններում։
1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երգչուհին վերատարձել է Չեխոսլովակիա, որտեղ կարճ ժամանակ անց վերականգնել է իր ժողովրդականությունը։ 2002 թվականին 77-ամյա Սոնյա Չերվենան առաջին անգամ ելույթ է ունեցել Չեխիայի Ազգային թատրոնի բեմում, իսկ հետագա տարիներին հյուրախաղերով հանդես է եկել երկրի տարբեր քաղաքներում։ Իր կյանքի ընթացքում նա նկարահանվել է մոտ տասը ֆիլմում, առաջին անգամ՝ 1949 թվականին, վերջին անգամ՝ 2017 թվականին[12]։
Սոնյա Չերվենայի կարիերան տևել է ավելի քան 70 տարի, համարվում է համաշխարհային օպերայի պատմության մեջ ամենաերկար ժամանակ ելույթ ունեցած երգիչներից մեկը[13]։
Սոնյա Չերվենան մահացել է 2023 թվականի մայիսի 7-ին[14][15]։
Սոնյա Չերվենան արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության պետական «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, Ջոն Քենեդու անվան կենտրոնի ոսկե մեդալը և այլն։ 2012 թվականիին նա ընտրվել է Հրադեց Կռալովե քաղաքի պատվավոր քաղաքացի[16]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Չերվենա» հոդվածին։ |
|