Սովիետվեյվ Sovietwave | |
---|---|
![]() | |
Ոճային հիմքեր | Սինթվեյվ, սպեյս էյջ փոփ, սինթ-փոփ, 1980-ականների սաունդթրեքներ, պոստ փանկ |
Ծագման ժամանակ | Վաղ 2010-ականներ |
Տես նաև | |
վեյպորվեյվ |
Սովիետվեյվ (անգլ.՝ Sovietwave, թարգ․՝ «Խորհրդային ալիք» [Советская Волна][1]), սինթվեյվ երաժշտության ենթաժանր, որը սկզբնավորվել և զարգացել է հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանում։ Բնութագրվում է Խորհրդային Միության հետ կապված թեմատիկայով և Խորհրդային Միության նոստալգիայի երևույթի դրսևորումներից է[2]։
Ժամանակակից երաժշտության մեջ խորհրդային նոստալգիայի տարրերն առաջին անգամ սկսեցին բերվել 2000-ականներին, երբ տրանս երաժշտությունը ժողովրդականության գագաթնակետին էր։ Ռուսական «ՊՊԿ» (ППК) խումբն իր ստեղծագործությունների հիմքում օգտագործում էր խորհրդային էլեկտրոնային երաժշտության մեղեդիներ։ Սովիետվեյվի ներկայիս ոճը ձևավորվել է 2010-ականների կեսին։ Սովիետվեյվի ժանրում ստեղծագործողների հիմնական ոգեշնչումը 1980-ականների Սովետական Միության հետ կապված էմոցիաներն ու ասոցացումներն են։
Լեհաստանի Յան Կոխանովսկիի համալսարանի պրոֆեսոր Լյուդմիլա Շևչենկոն ժանրի մասին խոսելիս նշում է, որ այն «նոստալգիկ առասպելի» դրսևորումներից մեկն է, «վառ, զգայական և աշխույժ» առասպելական պատկեր, որը վերածվում է մոտ անցյալի.[3]։
Սովիետվեյվը հետխորհրդային երկրների մեծ մասում տարածում գտավ 2010-ականների երկրորդ կեսից հետո։
Կապված է սինթվեյվի համաշխարհային ճանաչման, ինչպես նաև նախկին միութենական հանրապետություններում և սոցիալիստական ճամբարում 1980-ականների խորհրդային մշակույթի հանդեպ առկա նոստալգիայի հետ[4]։