Սովոն (կորեերեն՝ 서원), Չոսոն դինաստիայի միջին և ուշ ժամանակահատվածների առավել տարածված ուսումնական հաստատություն է։ Դրանք եղել են մասնավոր հաստատություններ, որոնք միավորում էին ինչպես կոնֆուցիականության տաճարի, այնպես էլ նախապատրաստական դպրոցի ֆունկցիաները։ Կրթության առումով սովոնները հիմնականում զբաղվում էին սովորողներին ազգային քաղաքացիական քննության(Կվագո) պատրաստելուն։ Շատ դեպքերում սովոնները վերապատրաստում էին յաբան արիստոկրատ խավի աշակերտներին։
Սովոնը առաջին անգամ հայտնվել է Չոսոն Դինաստիայի վաղ շրջանում։ Թեև կրթական համակարգի մեջ ներդրման ստույգ ամսաթիվը հայտնի չէ[1][1]։
Սովոնների մեծ մասը հիմնադրվել է ականավոր գրողների կամ տեղական յաբան ընտանիքների խմբի կողմից։ Օրինակ` Չուն Սեբունը ստեղծել է Սոսու-Սովոնը, որը հիմնադրի մահից հետո շարունակում էր գործել երկար ժամանակ։ Որոշ սովոններ կառուցել են Սարիմի գիտնականների կողմից, ովքեր հեռացել էին գյուղ։
Սովոնների մեծ մասը փակվել են ռեգենտ Լի Հաընի հրամանագրով 19-րդ դարի վերջի անհանգիստ տարիներին։ 1864 թվականին նա արգելել է սովոնների չթույլատրված շինարարական աշխատանքները, ինչպես նաև 1868 թվականին վերացրել է հարկերը։ 1871 թվականին հրամայել է փակել բոլոր սովոնները, բայց փակվել է նրանց փոքր մասը։
Civilization IV համակարգչային ռազմավարության մեջ սովոնը հանդիսանում է կորեական քաղաքակրթության եզակի շինություն, որը միավորում է սովորական համալսարանը։