Սովորության ուժը The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | Why We Do What We Do in Life and Business |
Հեղինակ | Չարլզ Դահիգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Էջեր | 384 |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 2012[1] |
Կայք | charlesduhigg.com/the-power-of-habit/(անգլ.) |
Սովորության ուժը, Ինչու ենք մենք ապրում և աշխատում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ, (անգլ.՝ The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business), Նյու Յորք Թայմս-ի թղթակից` Շառլ Դահիգի հեղինակած գիրքը։ Հրապարակվել է 2012 թվականի փետրվարին Random House հրատարակչության կողմից։ Գրքի հիմքում ընկած է նոր սովորությունների ձևավորումն ու վատ սովորություններից ձերբազատումը։ Գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմս-ի, Ամազոն-ի և Յու-Ես-Եյ Թուդեյ-ի բեսթսելերների ցանկում[2][3][4][5]։ Այն 2012 թվականին ընդգրկվել է Financial Times և McKinsey Business Book մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակում[6]։
Newmag հրատարակչությունը այն 2021 թվականին հրատարակել է հայերեն[7]։ Գիրքը անգլերենից հայերեն է թարգմանել Լիլիթ Գրիգորյանը։
Սովորությունների հանգույցը նյարդաբանական մոդուլ է, որը կառավարում է ցանկացած սովորություն։ Այն բաղկացած է երեք տարրերից՝ ազդանշաններ, ռեժիմներ և պարգևատրումներ։ Այս բաղադրիչների ընկալումը կարող է օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել վատ սովորությունները կամ ձևավորել լավ սովորություններ։ Սովորության հանգուցը միշտ սկսվում է ազդանշանից, ուղեղն այս ռեժիմին փոխանցող ձգանից, որը ավտոմատ կերպով որոշում է, թե որ սովորությունն է պետք կիրառել։ Սովորության հիմքում ընկած է մտավոր, զգացմունքային կամ ֆիզիկական ռեժիմը։ Վերջապես կա պարգևատրում, որն օգնում է ուղեղին որոշել, թե արդյոք արժե հիշել տվյալ հանգույցի մասին ապագայում[8]։ Նյու Յորք Թայմսում հրապարակած հոդվածում Դահիգը նշում է.«ազդանշանն ու պարգևատրումը նյարդաբանորեն փոխկապակցված են դառնում, քանի դեռ չի առաջանում փափագի զգացումը»։
Դահիգի խոսքով ՝ փափագը կառավարում է բոլոր սովորությունները և այն անհրաժեշտ է նոր սովորություն ստեղծելու կամ հինը փոխելու համար։ Դահիգը նկարագրում է, թե ինչպես են Procter & Gamble անդրազգային ընկերությունը ուսումնասիրություններ կատարել սովորությունների հանգույցի շուրջ և դրա հետ կապված ձգողությունը, ո Febreze-ի շուկան զարգացնելու համար[9]։
Սովորությունների փոփոխման ոսկե կանոնը օգնում է ազատվել կախվածություն առաջացնող սովորություններից և դրանք փոխարինել նորերով։ Այնտեղ ասվում է, որ եթե դուք պահպանեք նախնական ազդանշանը, փոխեք ռեժիմը և պահպանեք պարգևատրումը, փոփոխությունները, ի վերջո, տեղի կունենան, թեև այն մարդիկ, ովքեր չեն հավատում դայն ամենին ինչ անում են, ապա ամենայն հավանականությամբ, իրենց սպասումները չեն արդարացվի և նրանք կհանձնվեն։ Հավատը նման փոփոխության հասնելու համար կարևոր տարր։ Հաճախ այն մարդիկ, ովքեր միանում են այնպիսի խմբերի, ինչպիսիք են աջակցության խմբերը, ավելի լավ են ապրում, քան նրանք, ովքեր միայնակ են գործում՝ հանդես գալով որպես անհատներ։ Չարլզ Դախիգը մի քանի օրինակ է օգտագործել, որպեսզի ապացուցի իր փաստարկը։ Նման օրինակ կարող է ծառայել Բիլ Ուիլսոնի դեպքը, որը բուժվում է հարբեցողությունից։ Վերջինիս նորահայտ հավատքն առ Քրիստոս հանգեցրեց նրա «անանուն հարբեցողներ» միջազգային ընկերակցության ստեղծմանը։ Գրքում նա քննարկել է նաև «Կամքի ուժը» և դրա դերը սովորության ձևավորման հարցում[9]։
Սովորության հիմնաքարը անհատական մոդուլ է, որը չկանխամտածված կարող է մարդկանց կյանքում այլ սովորություններ առաջացնել։ Դահիգը գրել է Alcoa ընկերության մասին և այն մասին, թե ինչպես է գլխավոր տնօրեն Պոլ Օ'Նիլին հաջողվել 27 միլիարդ դոլարով բարձրացնել ընկերության շուկայական կապիտալիզացիան աշխատավայրում անվտանգության ապահովման հաշվին։ O ' Նիլն ասել է.
«Ես գիտեի, որ ես պետք է վերափոխեի Alcoa-ն, ... բայց դուք չեք կարող հրամայել մարդկանց փոխվել, ուղեղն այդպես չէ աշխատում ... եթե ես կարողանայի սկսել վերացնել ինչ-որ մի բանի շուրջ սովորությունները, դա կտարածվեր ամբողջ ընկերությունով մեկ[10]։»
2020 թվականի փետրվարին Չարլզ Դաhիգը VitalSmarts ընկերության հետ համատեղ թողարկել է The Power of Habit Training դասընթացը ։ Մեկօրյա դասընթացը սովորեցնում է մարդկանց գրքում նկարագրված սովորությունների ձևավորման գիտության մասին։ Սովորողներին ուսուցանում են վարքագծի ճանաչման հմտություններ, որոնք նրանք պետք է փոխեն, և ինչպես նոր ձևավորված վարքը ամրապնդել, օգտագործելով սովորությունների հանգույցները,որպեսզի աշխատեցնեն իրենց օգտին։ Դասընթացը առաջարկվում է ուղիղ, վիրտուալ և հարցումով ձևաչափերով և ուսուցանվում է բաց սեմինարների ժամանակ ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ աշխարհում[11]։