Սուդանի անցումային ռազմական խորհուրդ | |
---|---|
![]() | |
![]() Սուդանի դրոշ | |
Տեսակ | military junta? |
Երկիր | Սուդան |
Ստեղծման թվական | 2019 թվականի ապրիլի 11 |
Նախորդող մարմին | Սուդանի կառավարություն |
Լուծարման թվական | օգոստոսի 20, 2019 |
Փոխարինված է | Օմար ալ-Բաշիր |
Շտաբակայան | խարթում, Սուդան |
Պատասխանատու նախարար | Աբդել Ֆաթահ ալ-Բուրհան |
Սուդանի անցումային ռազմական խորհուրդ, կառավարական մարմին, որը կազմվել է զինվորական խունտայի կողմից՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ։ Խորհրդի նախագահ դարձավ երկրի ռազմական ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը՝ այն բանից հետո, երբ հեղաշրջման հաջորդ օրը հրաժարական տվեց փոխնախագահ Ահմեդ Ավադ իբն Աուֆը[1]։
Խորհրդի ղեկավարի տեղակալն է Արագ աջակցման ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մոհամեդ Համդան «Հեմեդի» Դագալոն։ ԱԱՈՒ-ն համարվում է Ջանջավիդ աշխարհազորի անուղղակի իրավահաջորդը[2]։
Խորհրդի մամլո խոսնակը՝ գեներալ-մայոր Շամս ադ-դին Շանթոն է[3]։ Խորհրդի այլ հայտնի անդամներից են գեներալ Գալայեդին Ալշեիխը ու Խորհրդի քաղաքական կոմիտետի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Օմար Զային ալ-Աբիդին[4][5]։
Խորհրդի նպատակն է ընդդիմադիրների ու Սուդանի ցուցարար ուժերի աջակցությամբ ժամանակավոր քաղաքացիական կառավարության ստեղծումը։