Սուդարաթ Կեյուրաֆան | |
Կուսակցություն՝ | Palang Dharma Party?, Thai Rak Thai Party? և Pheu Thai Party? |
---|---|
Կրթություն՝ | Չուլալոնգքորնի համալսարան և Sasin Graduate Institute of Business Administration of Chulalongkorn University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Պարգևներ | |
Սուդարաթ Կեյուրաֆան (թաի.՝ สุดารัตน์ เกยุราพันธุ์, մայիսի 1, 1961, Բանգկոկ, Թաիլանդ), թաիլանդացի պետական և քաղաքական գործիչ, Պհիա Տհայի կուսակցության առաջնորդներից մեկը։ Նա տարբեր պաշտոններ Է զբաղեցրել Թաիլանդի նախարարների կաբինետում և աշխատել է մի քանի ժամկետում որպես խորհրդարանի անդամ[1]։ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդիսանում էր իր կուսակցությունից առաջադրված վարչապետի թեկնածու։
Սուդարաթը ծնվել է Բանգկոկում, Նակհոնրաթչասիմ նահանգի խորհրդարանի նախկին անդամ Սոմպոն Կեյուրաֆանի և նրա կնոջ՝ Ռենա Կեյուրաֆանի ընտանիքում։ Ավարտել է Բանգկոկի Սուրբ Հովսեփի վանքի միջնակարգ դպրոցը և Չուլալոնգկորնի համալսարանում ստացել է առևտրի և հաշվապահության բակալավրի աստիճան և Սասինան Չուլալոնգկորնի բիզնեսի կառավարման համալսարանում մագիստրոսի աստիճան բուդդայական հետազոտությունների հիման վրա։
Սուդարաթն իր քաղաքական գործունեությունը սկսել է 1991 թվականին, երբ ընտրվել Է Բանգկոկի 12-րդ օկրուգի խորհրդարանի անդամ։ 1992 թվականի ընտրություններում Սուդարաթը վերընտրվել է որպես խորհրդարանի անդամ և նշանակվել Չուան Լիկպայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ։
1994 թվականին Սուդարաթը նշանակվել է «Պալանգ Դհարմա» կուսակցության գլխավոր քարտուղար։ Նա նաև նշանակվել է Լիկպայի կառավարությունում տրանսպորտի նախարարի տեղակալ։
1995 թվականի ընտրություններում Սուդարաթը վերընտրվել է Բանգկոկի խորհրդարանի անդամի պաշտոնում և նշանակվել Բանհարնա Սիլպա Արչի կառավարությունում ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նրա աշխատանքի ընթացքում «Bang Na Expressway» նախագիծը կասեցվել է 11 ամսով։ Դա մեծ սկանդալ Էր Թաիլանդում, քանի որ Թաիլանդի կառավարությունը ստիպված էր վճարել փոխհատուցում մի քանի հազար միլիոն բատ[2]։
1996 թվականին Սուդարաթը կրկին ընտրվել է որպես խորհրդարանի անդամ և եղել է «Պալանգ Դհարմա» կուսակցությունից ընտրված միակ անդամը։
Երկու տարի անց 1998 թվականին Սուդարաթը դարձել է «Թայ ռակ թայ» կուսակցության (հետագայում ՝ «Ժողովրդական իշխանության կուսակցություն», ապա ՝ «Պհիա Տհայ») համահիմնադիր Թաքսին Չինավատայի և 21 այլ հիմնադիր անդամների՝ ՝ Սոմկիդ Ջատուսրիպիտակի, Տանոնգ Բիդայայի, Պուրաչայ Պիումսոմբունի, Թհամմարակ Իսարագուրայի ՝ Այութայայի եւ Պրոմմին Լերցուրիդեյի հետ միասին։ Սուդարաթը նշանակվել է «Թայ ռակ թայ» կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունը 2006 թվականի ընտրություններում հաջող է հանդես եկել՝ ստանալով ձայների 61 տոկոսը և դարձել է խոշորագույն քաղաքական ուժ։
2001 թվականի ընտրություններում Սուդարաթն ընտրվել է խորհրդարանի անդամ և նշանակվել Չինավատայի կառավարությանն առընթեր առողջապահության նախարար։ 2006 թվականին Սուդարաթը նշանակվել է գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարար, սակայն կորցրել է իր պաշտոնը 2006 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հեղաշրջման պատճառով։
Որպես կուսակցության 111 գործադիր անդամներից մեկը, նրան արգելել են քաղաքական գործունեությամբ զբաղվել 2006 թվականի հեղաշրջումից հետո հինգ տարի ժամկետով[3]։
Սուդարատն ամուսնացած է Սոմիոս Լիլապունյալերտեի հետ, ով անշարժ գույքի ոլորտում գործարար է։ Նրանք ունեն երեք երեխա, որոնց անուններն են՝ Պհումպհատ, Պիրապչատ և Յոսուդ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդարաթ Կեյուրաֆան» հոդվածին։ |