Սուի Իսիդա ճապ.՝ Sui Ishida | |
---|---|
Ծնվել է | Դեկտեմբերի 28, 1985 |
Ծննդավայր | Ֆուկուոկա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Երկեր | Tokyo Ghoul և Tokyo Ghoul: re? |
Մասնագիտություն | մանգակ, նկարազարդող, character designer, վիզուալ արտիստ և գրող |
Կայք | tokyo-ghoul.fr/sui-ishida/ |
Սուի Իսիդա (ճապ. 石田 スイ Իսիդա Սուի, անգլ.՝ Sui Ishida, դեկտեմբերի 28, 1986, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի մանգակա, առավել հայտնի է որպես «Տոկիոյի գուլը» մանգայի հեղինակ։
«Տոկիոյի գուլը» մանգան սկսել է ստեղծվել 2010 թվականից, որպես վանշոթերի շարք, որոնցից մեկը 113-րդ Weekly Young Jump-ի գրան պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2011 թվականից մինչև 2014 թվականը մանգան հրատարակվել է Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում[2]։ Այն նովելիզացվել է[3], նաև ադապտացվել է անիմե սերիալի տեսքով[4], իսկ 2014-1015 թվականներին դարձել է ամենա վաճառված մանգաներից մեկը։ 2014 թվականից հրատարակվող Tokyo Ghoul:re սիքվելը կրկնել է հիմնական ստեղծագործության հաջողությունը[5][6]։ 2018 թվականի հունվարի տվյալներով «Տոկիոյի գուլը» մանգայի և սիքվելի հրատարակված տպաքանակը ամբողջ աշխարհում 34 մլն օրինակ է կազմում[7]։
Իսիդան նաև ստեղծել է 69 էջանոց գլուխ՝ Յոշիհիրո Տոգաշիի գրած Hunter × Hunter մանգայի համար, որը պատմում է Հիսոկիի անցյալի մասին։ Այն 2016 թվականի հունիսի 2-ին, Shonen Jump+ հավելվածում, թողարկվել է թվային տարբերակով[8]։
Անվանում | Տարեթիվ | Մանրամասներ | Ծան. |
---|---|---|---|
Տոկիոյի գուլը | 2011-2014 | Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում։
Ունի14 տանքոբոն հատոր։ |
[2] |
Տոկիոյի գուլը [Ջեք] | 2013 | Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Jump Live ամսագրում։
Ունի1 տանքոբոն հատոր։ |
[9] |
Tokyo Ghoul:re | 2014-2018 | Հրատարակվում էր Shueisha հրատարակչության Weekly Young Jump ամսագրում։
Ունի16 տանքոբոն հատոր։ |
[10] |
The Penisman | 2010-թողարկումը շարունակվում է | Հասանելի է միայն վեբ տարբերակով։ | |
Jack Jeanne | 2019-թողարկումը շարունակվում է | [11] |
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Թեկնածու / աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2016 | 2nd Sugoi Japan Award | Մանգա | Տոկիոյի գուլը | 2-րդ հորիզոնական | [12] |
2018 | 30th Harvey Award | Լավագույն մանգա | Տոկիոյի գուլը | Առաջադրված | [13] |
|