Սուլթան Մուրադ դիվիզիա Sultan Murat Tümeni/فرقة السلطان مراد | |
---|---|
![]() | |
Տեսակ | զինված կազմակերպություն |
Մասն է | Սիրիայի Ազգային Բանակ
|
Գաղափարախոսություն | ազգայնականություն և Իսլամիզմ |
Ղեկավար | |
Ղեկավար կենտրոն | al-Bab, Հալեպի մարզ, Սիրիա |
Գործունեության տարածք | Հալեպի մարզ |
Ստեղծման տարեթիվ | մարտի 23, 2013 |
Անդամների քանակ | 1,300 (2013) 550+ (2016)[7] |
Կայք | sultanmurattumeni.com |
Սուլթան Մուրադ դիվիզիա (արաբ․՝ فرقة السلطان مراد, թուրքերեն՝ Sultan Murat Tümeni), Սիրիայի թուրքմենական ինքնության շուրջ ստեղծված զինված ապստամբական խմբավորում Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Կապված է սիրիական ընդդիմության հետ և ակտիվորեն աջակցվում է Թուրքիայի կողմից, որն ապահովում է հրետանային և օդային աջակցության հետ մեկտեղ ֆինանսավորում և ռազմական պատրաստություն։ Սիրիայի բրիգադներից ամենանշանավոր խումբն է, որին աջակցում է Թուրքիան։
Օսմանյան սուլթան Մուրադ 2-րդի պատվին անվանված Սուլթան Մուրադի դիվիզիայի դրոշում մեջբերված է Շահադին` արտահայտելու քաղաքական հավատարմությունը քաղաքական Իսլամին, իսկ կարմիրը խորհրդանշում է Օսմանիզմը։ Խմբի հրամանատարներից են Ահմեդ Օթմանը, Ֆեհիմ Իսան և Ալի Տեյհ Սալիհը որը ազգությամբ արաբ է[8][9]։
Սիրիայի ապստամբ խմբավորումների շարքում, որոնք մասնակցում են Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը, Սուլթան Մուրադ դիվիզիան այն խումբն է, որն ամենամեծ աջակցությունն է ստանում Թուրքիայի զինված ուժերից։ Գործողության ընթացքում դիվիզիան շահագործում է առնվազն 8 FNSS ACV-15 զրահափոխադրիչ։ Խումբը շահագործում է նաև Milkor MGL Նռնականետեր[փա՞ստ]:
Խմբի հիմնական ծանր սպառազինությունը բաղկացած է խոշոր տրամաչափի գնդացիրներով ևավտոպուշկներով զինված տեխնիկական մեքենաներից։ Ավելի վաղ դիվիզիան ստացել է BGM-71 TOW հակատանկային հրթիռներ Միացյալ Նահանգներից[10]։
Սուլթան Մուրադ բրիգադը ստեղծվել է 2013 թվականի սկզբին և հիմնականում գործում է Հալեպի մարզում։ Մինչ 2016 թվականը խումբը պնդում էր, որ ունի մոտ 1300 մարտիկ[11]։ 2017 թվականի կեսերին այն ստեղծել է «Սուլթան Մուրադ բլոկը» Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) կազմում գտնվող այլ ստորաբաժանումների հետ միասին[12]։ Դիվիզիան մասնակցել է Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը։
Հունիսի 4-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Սալթան Մուրադ դիվիզիայի և Ահրար ալ-Շամի և նրա դաշնակիցների կողմից Ալ-Բաբում և նրա մոտակայքում ծանր մարտեր են սկսվել։ Հունիսի 15-ին պատերազմական գործողությունների ընթացքում սպանվել է 33 մարդ վիրավորվել 55-ը։ Հունիսի 8-ին բախումների ընթացքում 60-ից 70 ՍՆԹ-ի մարտիկներ, այդ թվում` Սուլթան Մուրադ դիվիզիայի մի քանի հրամանատարներ, անցել են Սիրիայի բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժեր կողմը[13]։
Հավար Քիլիս օպերատիվ բաժնի տվյալներով, որի կազմի մեջ է մտնում Սուլթան Մուրադի դիվիզիան, Աբու Ալ-Հեյր Ալ-Մունբաջիի գլխավորած ստորաբաժանումը, որն անցել է կառավարության կողմը, զբաղվել է հանցավոր գործունեությամբ և պետք է ձերբակալվի[14]։
2019 թվականի նոյեմբերի սկզբին Սուլթան Մուրադի դիվիզիայի Հոմս Ալ Ադիա բրիգադը թուրքական կառավարության կողմից սիրիական բանակի մի քանի ռազմագերիների միակողմանի ազատ արձակումից հետո անցել է Ջեյշ ալ Իզզի կողմը[15]։
2016 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ից Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկները հրապարակել են իրենց նկարները, որտեղ խոշտանգում էին ԺԻՋ (Ժողովրդական Ինքնապաշտպանության Ջոկատներ )-ի ռազմագերիների չորս անդամների, որոնք գերի էին ընկել ապստամբ խմբավորմանը, մինչդեռ, ըստ ԺԻՋ-ի պնդումների, նրանք փորձել են տարհանել խաղաղ բնակիչներին[16]։ Ըստ ԺԻՋ-ի, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկներից երկուսը, ովքեր ներգրավված էին ռազմագերիների խոշտանգումների մեջ, հետագայում գերևարվել և հարցաքննվել են Հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից[17]։
2013 թվականի հոկտեմբերի 25-ին, Սուլթան Մուրադ դիվիզիան գնդակոծել է Հալեպի վանքը[18]։
2016 թվականի մայիսին Amnesty International-ի զեկույցի համաձայն՝ իսլամիստական ապստամբ խմբավորումների, այդ թվում Սուլթան Մուրադի դիվիզիայի կողմից 2016 թվականի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Շեյխ Մաքսուդի գնդակոծման արդյունքում սպանվել է առնվազն 83 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 30 երեխա, և վիրավորվել է ավելի քան 700 խաղաղ բնակիչ[19]։