Սուլխան-Սաբա Օրբելիանի վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი |
Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 4), 1658[1] կամ նոյեմբերի 4, 1658[1] |
Ծննդավայր | Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ |
Վախճանվել է | հունվարի 26 (փետրվարի 6), 1725[1] (66 տարեկան) կամ փետրվարի 6, 1725[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Vsekhsvyatskoye, Հյուսիսային վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, դիվանագետ, բանաստեղծ, գրող և գեղագիր |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ուշագրավ աշխատանքներ | A Book of Wisdom and Lies? |
![]() | |
![]() |
Սուլխան-Սաբա Օրբելիանի (վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 4), 1658[1] կամ նոյեմբերի 4, 1658[1], Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ - հունվարի 26 (փետրվարի 6), 1725[1] կամ փետրվարի 6, 1725[1], Vsekhsvyatskoye, Հյուսիսային վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն), վրացի գրող, գիտնական, քաղաքական գործիչ։
Պայքարել է օտար զավթիչներից Վրաստանն ազատագրելու համար։ Պարսկաստանի դեմ ուղղված պայքարում Գեորգի 11-րդ-ի պարտությունից հետո դարձել է վանական (1698)։ Իր սան Վախթանգ VI–ի կառավարման ժամանակ վերսկսել է քաղաքական ակտիվ գործունեությունը։ 1724 թվականին Վախթանգ VI-ի հետ տարագրվել է Ռուսաստան։
Օրբելիանին գրել է «Հնարանքի իմաստություն» (հայկական հրատարակություն 1959) առակների ժողովածուն, որտեղ քարոզել է համերաշխություն, արդարամտություն և լուսավորություն, խարազանել է ֆեոդալական հասարակարգի հոռի երևույթները։ Գրել է նաև «Ճանապարհորդություն Եվրոպայում» գիրքը, կրոնական բնույթի մի շարք աշխատություններ։ Կազմել է վրացերենի բառարան։ Վրաց գրական նոր լեզվի սկզբնավորողներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 585)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլխան-Սաբա Օրբելիանի» հոդվածին։ |
|