![]() | |
Կլինիկական տվյալներ | |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կիսատրոհման պարբերություն | 7-ից մինչև 12.8 ժամ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
N-[(4-Ամինոֆենոլ) սուլֆոնիլ] ացետամիդ
| |
CAS համար | 144-80-9 |
PubChem CID | 5320 |
DrugBank | APRD00452 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.005.128 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C8H10N2O3S |
Մոլային զանգված | 214.243 g·mol−1 |
Սուլֆացետամիդ (հն. Ալբուցիդ), հակամանրէային, բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Հանդիսանում է ստրեպտոցիդի սինթեզի միջանկյալ արտադրանք։
Հակամանրէային բակտերիոստատիկ միջոց, սուլֆանիլամիդ։ Գործողության մեխանիզմը պայմանավորված է պարա-ամիոնբենզոյական թթվի հետ մրցակցային անտագոնիզմով, դիհիդրոպտերոատսինթետազի արգելակումով, տետրահիդրոֆոլաթթվի սինթեզի խախտմամբ, որն անհրաժեշտ է պուրինների և պիրիմիդինների սինթեզի համար։ Ակտիվ է Գրամ դրական և Գրամ բացասական կոկերի, Escherichia coli, Shigella spp․, Vibrio cholerae, Clostridium perfringens, Bacillus anthracis, Corynebacterium diphtheriae, Yersinia pestis, Chlamydia spp., Actinomyces israelii, Toxoplasma gondii մանրէների նկատմամբ։
Թափանցում է աչքի հյուսվածքների և հեղուկների մեջ։ Այն ներծծվում է համակարգային շրջանառության մեջ՝ բորբոքված շաղկապենու միջոցով։
Շաղկապենաբորբ, կոպաբորբ, եղջերաթաղանթի թարախային խոց, նորածինների բլենոռեայի բուժում և կանխարգելում, մեծահասակների աչքի գոնորեալ և խլամիդիալ հիվանդություններ։
Տեղային, յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 1-2 կաթիլ օրական 4-6 անգամ։ Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար՝ յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ 2 կաթիլ ծնվելուց անմիջապես հետո և 2 կաթիլ` 2 ժամ հետո։ Քսուքը քսել կոպին օրական 3-4 անգամ։
Այրոց, արցունքաբերություն, ցավ, քոր աչքերում, ալերգիկ ռեակցիաներ։
Ֆուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։
Պրոկաինի և տետրակաինի հետ համատեղ օգտագործումը նվազեցնում է բակտերիոստատիկ ազդեցությունը։
Թոքաբորբ, թարախային տրախեոբրոնխիտ, միզուղիների վարակներ։
Գերզգայունություն, ոսկրածուծի արյունաստեղծման ճնշում, ուրեմիա։
Կոնյուկտիվային պարկի մեջ մեծահասակները և երեխաները ներարկում են դեղամիջոցի 1-2 կաթիլ՝ օրական 4-6 անգամ։
Նորածինների մոտ բլենոռեայի կանխարգելման համար դեղամիջոցի 2 կաթիլ ներարկվում է յուրաքանչյուր կոնյուկտիվային պարկի մեջ՝ ծնվելուց անմիջապես հետո, իսկ 2 կաթիլ` 2 ժամ հետո։
Ալերգիկ ռեակցիաներ, լեյկոպենիա, սրտխառնոց։
Հիվանդները, ովքեր գերզգայուն են ֆուրոսեմիդի, թիազիդային միզամուղ դեղամիջոցների, կարբոանհիդրազի ինհիբիտորների նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդները կարող են գերզգայուն լինել սուլֆացետամիդի նկատմամբ։