Սումոյի պրոֆեսիոնալ մրցումները անկացվում են միայն Ճապոնիայում և մրցաշարերին օգտագործվում է միայն ճապոներենը։ Պատմության ընթացքում հայտնվել են բազմաթիվ տերմիններ՝ հիմնականում բազմարմատ, որոնց մեծամասնությունը անհնար է թարգմանել մեկ բառով։ Այդ իսկ պատճառով Ճապոնիայից դուրս օգտագործվում են օրիգինալ տերմինները։ Տերմինների առանձին ստորաբաժանում է համարվում՝ Կիմարիտեն, որը բաղկացած է 88 հասկացողություններից։
- Աձուկարի (預り) — ոչ ոքի, հայտարարվող արդյունք, երբ մրցավարների խորհուրդը (Մոնոիի) չի կարողանում պարզել գոտեմարտի հաղթողին։ 1928-ից չի օգտագործվում։ Այժմ նման դեպքերում նշանակվում է լրացուցրչ գոտեմարտ (սորինաոսի)
- Բանզուկե (番付) — ցուցակ որում նշվում է րիկիսիների ռանգը, որը հրապարակվում է Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի կողմից, բասյոից առաջ։
- Բասյո (場所 մատչ, մրցում) — մրցաշար պրոֆեսիոնալ սումոյում, որը անցկացվում է տարվա բոլոր կենտ ամիսներին, վեց դիվիզիոններում։
- Գյոձի (行司) — մրցավար դոհյոի վրա։
- Գինոսյո (技能賞) — մրցանակ տեխնիկական կատարելիության համար, սանսյոներից մեկը։
- Գումբայ (軍配) — գյոձիի հովհար, որն ոգտագործվում է ազդանշաններ տալու համար։
- Ձյոնիդան (序二段, երկրորդ աստիճան) — պրոֆեսիոնալ սումոյի հինգերորդ դիվիզիոն (երկրորդ ներքևից)։
- Ձյոնոկուտի (序の口, նախաբան) — վեցերորդ և նվազագույն դիվիզիոն պրոֆեսիոնալ սումոյում։
- Ձենսյո — հաղթանակ բասյոի բոլոր գոտեմարտերում։
- Ձյոնյուսյո — (準優勝) — երկրորդ տեղը բասյոյում, հաղթողից հետո երկրորդ ցուցանիշը։
- Ձյուրյո (十両, տաս րյու) — պրոֆեսիոնալ սումոյի երկրորդ դիվիզիոն, կազմված 28 րիկիսիից։
- Դոհյո (土俵) — կավե հարթակ գոտեմարտերի համար, ծածկված ավազով։
- Դոհյո-իրի (土俵入り) — դոհյոի դուրս գալու ծես, որը կատարում են բարձրագույն դիվիզիոնների երկու ըմբիշ, ամեն օր, գոտեմարտերից առաջ։
- Յոբիդասի (呼出) — գործակատար դոհյոի վրա, ով հրավիրում է ըմբիշներին գոտեմարտի և կատարում այլ օժանդակ գործողություններ։
- Յոկոձունա (横綱, սումոյի չեմպիոն) — բարձրագույն կոչումը սումոյում։
- Ինտայ — պաշտոնաթողություն, կարիերայի ավարտ։
- Իտիմոն —իրար հետ համագործակցող ակումբների(հեյաների) միավորում։
- Կադոբան (角番) — մակեկոսի ստացած օձեկիի ժամանակավոր կարգավիճակ։ Հաջորդ բասյոյում երկրորդ մակեկոսի ստանալու դեպքում տվյալ օձեկիի կոչումը նվազեցվում է մինչև սեկիվակե։ Կատիկոսիի դեպքում վերադառցվում է լիարժեք օձեկիի կոչումը։
- Կանտոսյո (敢闘賞) — մրցանակ բարձր մարտական ոգու համար, սանսյոներից մեկը։
- Կատիկոսի (勝ち越し) — րիկիսիի հաղթանակների թվի գերազանցումը պարտությունների թվի համեմատ, մեկ բասյոի ընթացքում։
- Կիմարիտե — հնարք որը հաղթանակ է բերում։
- Կիմբոսի (金星, ոսկե աստղ) — պարգև որը տրվում է մաեգասիրաներին յոկոձունայի հանդեպ հաղթանակ տանելու համար։
- Կոմուսուբի (小結) — չորրորդ աստիճանը պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում՝ նվազագույնը սանյակույում։
- Կենսյո — գումարով ծրար, որը տրվում է հաղթողին որպես մրցանակ։
- Մավասի (廻し) — գոտի և րիկիսիի ազդրաշոր։
- Մակուսիտա (幕下, վարագույրի տակ) — պրոֆեսիոնալ սումոյի երրորդ դիվիզիոն։
- Մակուսիտա-ցուկեդասի (幕下付け出し) — սիրողական սումոյում հաջողություն ունեցած ըմբիշ, որը ստացել է թույլտվություն մակուսիտաից սկսելու պրոֆեսիոնալ սումոյում իր ելույթները։ 1966-ից մինչև 2001-ը՝ այս դիրքը համարվում էր հավասարազոր մակուսիտայի 60-րդ դիրքին, 2001-ից համապատասխանում է մակուսիտայի 15րդ կամ 10-րդ (հատուկ հաջողությունների դեպքում) դիրքին։
- Մակուտի (幕内, վարագույրի ներքո) — պրոֆեսիոնալ սումոյի բարձրագույն դիվիզիոն, որը պարունակում է 42 ուժեղագույն րիկիսի։
- Մակեկոսի (負け越し) — րիկիսիի պարտությունների թվի գերազանցումը հաղթանակների թվի համեմատ, մեկ բասյոի ենթացքում։
- Մատտա — ֆալշստարտ
- Մաեգասիրա (前頭, դիմացինները) — կրտսերագույն աստիճան մակուտիյում։
- Մոնոիի (物言い) — գյոձիների և սիմպաների խորհուրդ, որը հրավիրվում է հաղթողին բացահայտելու նպատակով բարդ դեպքերում։
- Նիսի (արևմութք) — րիկիսի՝ որը ներկայացնում է արևելքը գոտեմարտում։
- Օձումո (大相撲 մեծ սումո) — պրոֆեսիոնալ սումո։
- Օձեկի (大関) — երկրորդ աստիճան պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում։
- Օյակատա (親方) — 105 անվանական արտոնագրերի սեփականատերերից մեկը՝ հեյաի ղեկավար կամ մարզիչ։
- Րիկիսի (力士,ուժեղ տղամարդ) — պրոֆեսիոնալ ըմբիշի այլ տարածված անուն։
- Սանդամե (三段目, երրորդ կարգ) — պրոֆեսիոնալ սումոյի չորրորդ դիվիզիոն (երրորդ ներքևից)։
- Սանսյո (三賞, երեք մրցանակ) — երեք հատուկ մրցանակ մակուտիում, որոնք տրվում են սեկիվակեից ոչ բարձր կարգ ունեցող ըմբիշներին։
- Սանյակու (三役, երեք կարգ) — հավաքական կատեգորիա մակուտիի բարձրագույն կարգերի համար՝ յոկոձունա, օձեկի, սեկիվակե և կամուսուբի։
- Սիկիրիսեն — մեկնագիծ դոհյոի վրա։
- Սիկոնա (四股名) — պրոֆեսիոնալ րիկիսիի կեղծանուն։
- Սիմպան (審判) —դոհյոի հինգ գծային մրցավարներից մեկը։
- Սինիտայ (死に体, մեռած մարմին) — իրավիճակ, երբ կիմարիտե իրականացնող ըմբիշը՝ առաջինն է ընկնում կամ դուրս գալիս շրջանագծից, իսկ իր հակառակորդը անհույս պարտվում է, բայց դեռ չի կպել գետնին հնարքից հետո։ Հիմնականում հաղթանակը տրվում է հարձակվող ըմբիշին։
- Սումոտորի (相撲取) — սումոյի ըմբիշ։
- Սեկիվակե (関脇) — երրորդ աստիճանը պրոֆեսիոնալ սումոյի հիերարխիյայում։
- Սեկիտորի (関取) — ցանկացած ըմբիշ երկու բարձրագույն դիվիզիոններից։
- Սյուկունսյո (殊勲賞) — մրցանակ բացառիկ ելույթի համար, սանսյոներից մեկը։
- Տածիայ (立合い) — մեկնարկային առաջնանետում։
- Տիրիտյոձյու — ծես, ըմբիշի գործողությունների կոմպլեքս գոտեմարտից առաջ դոհյոի վրա։
- Ֆուսենսյո (不戦勝) — տեխնիկական հաղթանակ հակառակորդի չներկայանալու պատճառով։
- Հարիդասի (張り出し) — լրացուցիչ կարգերի նշում բանզուկեյում, օգտագործվում է այն դեպքերում, երբ որևէ նույն կարգ ունեցող ըմբիշների թիվը մեծ է երկուսից։ Հիմնականում օգտագործվում է սանյակույում, բայց 1980 թ. նոյեմբերի բասյոի բանձուկեյում կար երկրորդ մայեգասիրա հարիդասիի կարգ, ի լրացում երկու արդեն գոյություն ունեցող սովորական կարգերի։ 1994-ից դա չի օգտագործվում։
- Հիգասի (արևելք) — գոտեմարտում արևելքը ներկայացնող ըմբիշը։
- Հենկա — տածիայի ժամանակ բախումից խուսափում, արգելված չէ, բայց հաճախ քննադատվում է որպես րիկիսիին անվայել հնարք։
- Հեյա (部屋, սենյակ) — ակումբ, դպրոց կամ րիկիսիների թիմ պրոֆեսիոնալ սումոյում։
- Յուսյո (優勝) — հաղթանակ բասյոյում ցանկացած դիվիզիոններից մեկում։