Սումուլեն (ֆր.՝ Sousmoulins ), համայնք Ֆրանսիայում՝ Պուատու-Շարանտ երկրամասի Ծովափնյա Շարանտի գավառի Ժոնզակի շրջանում։ Մտնում է Մոնտանդր կանտոնի կազմի մեջ։
Համայնքի INSEE կոդ՝ 17433։
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 215 մարդ։
Բնակչության թվաքանակը
(Աղբյուր՝ INSEE)
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
261 | 237 | 227 | 208 | 196 | 189 | 215 |
Բնակավայրը գտնվում է 30 կմ հեռավորության վրա Ժիրոնդայից։ Ունի հաղորդակցության հուսալի միջոցներ Բորդո, Անգոլեմ և սենտ քաղաքների հետ։ Ռելիեֆը բազմազան է՝ բլուրներ և դաշտավայրեր։ Մշակում են հացատիկային մշակաբույսեր և խաղող։ Հարավում բլրապատ է, որտեղ տարածված են փշատերև և լայնատերև անտառները։
Գյուղատնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում խաղղագործությունը։ Հումքն հիմնականում օգտագործվում է կոնյակի սպիրտի արտադրության մեջ։