Սուն Ինշա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | չինարեն՝ 孙颖莎 |
Մասնագիտացում | սեղանի թենիսիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Շիցզյաչժուան, Չինաստան |
Սուն Ինշա (չինարեն՝ 孙颖莎, նոյեմբերի 4, 2000, Շիցզյաչժուան, Չինաստան), չինացի մարզիկ, սեղանի թենիսիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն տարբեր անվանակարգերում, աշխարհի գավաթակիր, աշխարհի հնգակի չեմպիոն։
2014 թվականին, 13 տարեկանում, Սուն Ինշան նվաճեց մենախաղի տիտղոսը Մումբայում կայացած Ասիայի առաջնությունում մինչև 15 տարեկան աղջիկների անվանակարգում[1]։
Սուն Ինշան իր առաջին հաղթանակը մենախաղում տարավ «ITTF World Tour»-ի ժամանակ 2017 թվականին Տոկիոյի Japan Open-ում[2]։ Նույն թվականին նա ընդգրկվեց Չինաստանի ազգային հավաքականում, իսկ 2017 թվականի հուլիսին առաջին անգամ մտավ աշխարհի ուժեղագույն խաղացողների տասնյակը՝ ըստ ՍԹՄՖ-ի[3]։
2019 թվականին Սուն Ինշան նվաճեց զուգախաղի տիտղոսը 2019 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում։
2022 թվականի փետրվարին Սուն Ինշան առաջին անգամ գրավեց ՍԹՄՖ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը:
2023 թվականի մարտին Սուն Ինշան նվաճեց բոլոր երեք հնարավոր ոսկե մեդալները «Singapore Smash 2023» մրցաշարում՝ խառը, զուգախաղում և մենախաղում[4], իսկ մայիսին Դուրբանի աշխարհի առաջնությունում նա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ մենախաղի աշխարհի չեմպիոն։
Սուն Ինշան հարձակողական ոճում խաղում է աջ ձեռքով եվրոպական բռնակով:
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 36 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)