Սուշիլա Նայար հինդի՝ सुशीला नायर | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1914[1] |
Ծննդավայր | Kunjah, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 3, 2001[3][4] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սևագրամ, Wardha district, Nagpur division, Մահարաշտրա, Հնդկաստան[5] |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան, Փենջաբի համալսարան և Lady Hardinge Medical College? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բժիշկ և ուսուցչուհի |
Պաշտոն | Լոկ Սաբխայի անդամ, Դելիի օրենսդիր ժողովի անդամ և Հնդկաստանի առողջապահության նախարար |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Սուշիլա Նայար (դեկտեմբերի 26, 1914[1], Kunjah, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հունվարի 3, 2001[3][4], Սևագրամ, Wardha district, Nagpur division, Մահարաշտրա, Հնդկաստան[5]), հնդիկ բժիշկ, գանդիական վետերան և քաղաքական գործիչ։ Մեծ դեր է ունեցել իր երկրում հասարակության առողջության, բժշկական կրթության և սոցիալական ու գյուղական համայնքների վերակառուցման մի շարք ծրագրերում[6]։ Նրա եղբայրը՝ Պյարելալ Նայարը Մոհանդաս Քարամչանդ Գանդիի անձնական քարտուղարն էր[6] : Նա Գանդիի անձնական բժիշկն էր՝ դառնալով նրա մերձավոր շրջապատի կարևոր անդամ։ Ավելի ուշ իր փորձի հիման վրա գրել է գրել է մի քանի գիրք։ Հետանկախ Հնդկաստանում մրցում էր քաղաքական պաշտոնի համար և Հնդկաստանի առողջապահության նախարարն էր[7]։
Ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 26-ին Կունջայում, Փյունջաբի (այժմ՝ Պակիստան) Գուջարաթ շրջանի փոքրիկ քաղաքում։ Եղբոր միջոցով զարգացրել է վաղ գանդիական իդեալները և նույնիսկ փոքր տարիքում Լահորում հանդիպել Գանդիին։ Նա եկել է Նյու Դելի, որպեսզի օրիորդ Հարդինջի բժշկական քոլեջում սովորի բժշկություն, որտեղից էլ ստացել է բժշկության բակալավրի աստիճան[8]։ Քոլեջի ողջ օրվա ընթացքում շփվում էր գանդիականների հետ[6]։
1939 թվականին եղբորը միանալու համար եկել է Սևագրամ և դարձել Գանդիների ընկերը։ Նրա ժամանումից անմիջապես հետո Վարդհայում սկսվել է խոլերայի համաճարակ և երիտասարդ շրջանավարտը գրեթե միայնակ է քայլեր ձեռնարկել բռնկման դեմ[9]։ Գանդին բարձր է գնահատել իր համառությունն ու նվիրվածությունը ծառայությանը և բժիշկ Բ. Ց. Ռոյի օրհնությամբ նշանակել է նրան իր անձնական բժիշկը։ 1942 թվականին կրկին վերադարձել է Գանդիի կողմը՝ մասնակցելու «Ելք Հնդկաստան» շարժմանը։ Այդ տարի բանտարկվել է այլ նշանավոր գանդիականների հետ Պունայի Ագա Խան պալատում[10]։
1948 թվականին Դելիում Գանդիի սպանությունից հետո Սուշիլա Նայարը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ Ջոնս Հոփքինսի հանրային առողջության դպրոցից ստանում է հասարակական առողջության երկու գիտական աստիճան։ 1950 թվականին Ֆարիդաբադում վերադառնալով Ֆարիդաբադ՝ հիմնել է տուբերկուլոզի առողջարան։ Նայարը ղեկավարում էր նաև Գանդիի հիշատակի հիմնադրամը։
1952 թվականին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և ընտրվել է Դելիի օրենսդիր մարմնում։ 1952-1955 թվականներին Նեհրուի կաբինետում աշխատել է որպես Առողջապահության նախարար։ Նա 1955 թվականից 1956 թվականներին Դելիի Վիդհան Սաբհայի (Դելիի օրենսդիր մարմին) խոսնակն էր։ 1957 թվականին ընտրվել է Լոկ սաբհայում, Ջանսիի ընտրատարածքից և աշխատել մինչև 1971 թվականը։ 1962 թվականից կրկին Միության առողջապահության նախարար էր։
Երբեք չի ամուսնացել։ 2001 թվականի հունվարի 3-ին մահացել է սրտի կանգի պատճառով[11]
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշիլա Նայար» հոդվածին։ |
|