Սուսերով պար, Արամ Խաչատրյանի երաժշտական ստեղծագործություններից, որը գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար (1942)։ Այն կոմպոզիտորի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործություններից է, որում հայկական ժողովրդական երաժշտությունը զուգակցված է ջազային էլեմենտների հետ։ Այն աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է[1]։ Տիգրան Մանսուրյանի խոսքերով այն «Գյումրիի հայկական հարսանեկան պարի և իսկական ամերիկյան սաքսոֆոնի հակակշիռ է, որը հանգեցնում է շատ հետաքրքիր և օրգանական սինթեզի»[2]։ Առկա են «Սուսերով պարի» բազմաթիվ փոխադրություններ տարբեր գործիքների համար, կամերային անսամբլների համար։
1948 թվականին «Սուսերով պարը» ԱՄՆ-ում դարձավ երաժշտական ավտոմատների հիթը[3]։ Այն այնքան հանրաճանաչ դարձավ, որ Newsweek-ը առաջարկեց 1948 թվականը անվանել «Արամ Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»[4]։ Նույն թվականին «Սուսերով պարի» միանգամից երեք տարբերակներ (Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լևանտի Նվագախմբի կատարմամբ) գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ-շքերթի առաջին հորիզոնականները և հայտնվեցին բեսթսելլերների ամենամյա ցուցակում[5]։ «Սուսերով պարը» դարձավ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ձայնագրությունը, որի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը[6]։
«Սուսերով պարը» նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ[7]։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երաժիշտների կողմից բազմաթիվ ձայնագրություններ արվեցին։ Մինչ այժմ այս ստեղծագործության թեման օգտագործվում է ֆիլմերում, հեռուստասերիալներում և գեղասահորդների ելույթներում։ Billboard-ը «Սուսերով պարը» անվանեց «ստեղծագործություն, որը հայտնի է ներկայիս գոյություն ունեցող բոլոր էստրադային նվագախմբերին»[8]։
Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի։ - Արամ Խաչատրյան
|
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
{{cite journal}}
: |page=
has extra text (օգնություն)
|