Սուսի Պուջիաստուտի | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Diponegoro University? |
Մասնագիտություն՝ | գործարար և նախարար |
Ծննդյան օր | հունվարի 15, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Արևմտյան Ճավա, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Ամուսին | Daniel Kaiser? և Christian von Strombeck? |
Զավակներ | Alvy Xavier? |
Պարգևներ | |
Սուսի Պուջիաստուտի (ինդոն.՝ Susi Pudjiastuti, հունվարի 15, 1965, Արևմտյան Ճավա, Ինդոնեզիա), ինդոնեզացի ձեռնարկատեր, պետական գործիչ։ Ինդոնեզիայի Ջրային ռեսուրսների և ձկնորսության նախարար (2014 թվականից)[2]։ Ծովամթերքներ արտահանող «PT ASI Pudjiastuti Marine Product» ընկերության, ինչպես նաև «PT ASI Pudjiastuti Aviation» օդային չվերթներ իրականացնող «Susi Air» կազմակերպության սեփականատեր[3][4]։
Սուսի Պուջիաստուտին ծնվել է Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Պանգանդարան քաղաքում հաջի Ահմադ Կարլանի և հաջա Սուվու Լասմինայի ընտանիքում։ Սուսին ճավացի է, ծնողները՝ Պանգանդարանում, որտեղ գերիշխում են սունդանցիները, հաստատված 5-րդ սերունդն են։ Նրա ընտանիքն նախնական շրջանում զբաղվել է անշարժ գույքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքով[5]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է SMA Negeri 1 Yogyakarta ավագ դպրոց, սակայն կրթությունը կիսատ է մնացել և արտաքսվել է դպրոցից Գոլպուտ (սպիտակ խումբ) շարժման մեջ քաղաքական ակտիվիզմ դրսևորելու համար, ինչն արգելված էր նախագահ Սուհարտոյի «նոր հրամանով»[6]։ Պուջիաստուտին առաջին ինդոնեզացի նախարարն է, որը չի ավարտել ավագ դպրոցը[7]։
Սուսի Պուջիաստուտին ունի երեք երեխա Պանջի Հիլմանսյահը, Նադինե Կեյզերը և Ալվի Խավիերը[8]։ Նրա ավագ որդին՝ Պանջի Հիլմանսյահը, 2016 թվականի հունվարի 31-ին Ֆլորիդայում մահացել է սրտի կաթվածից[9]։ Սուսին ամուսնալուծված է, հայտնի է իր տատուներով և մոլեռանդ ծխող է[10]։
1983 թվականին Պուջիաստուտին ձեռնամուխ է լինում ձեռնարկատիրական գործունեության՝ Պանգանդարանի Fish Auction Facility-ում աշխատելով որպես ծովամթերքի առաքիչ[11]։ 1996 թվականին նա ստեղծեց «PT ASI Pudjiastuti Marine Product» անվանումով ծովամթերքի մշակման գործարան, որը մասնագիտացած է "Susi Brand" փաթեթավորմամբ որակյալ խեցգետինների արտահանման գործում[12]։ «PT ASI Pudjiastuti Marine Product»-ը ընդլայնել է իր գործունեությունը և սկսել է արտադրանք արտահանել Ասիա և Ամերիկա[13]։
«PT ASI Pudjiastuti Marine Product»-ի աճող պահանջարկին զուգընթաց թարմ ծովամթերքի արագ օդային փոխադրման անհրաժեշտությունից ելնելով՝ 2004 թվականին Պուջիաստուտին ձեռք բերեց Cessna 208 Caravan-ը և հիմնադրեց PT ASI Pudjiastuti ավիացիան։ «Cessna»-ին տրվեց "Susi Air" ազդականչը։ Այն սկսեց ինդոնեզական թարմ ծովամթերք մատակարարել Ջակարտա, ինչպես նաև Սինգապուր, Հոնկ Կոնգ և Ճապոնիա[14]։
2004 թվականին, երբ Հնդկական օվկիանոսում երկրաշարժն ու ցունամին ավերեցին Աչեհը և Սումատրայի արևմտյան ափը, Susi Air-ը, որն այդ ժամանակ ուներ միայն 2 Cessna Grand Caravan, առաջիններից էր, որ տուժողներին և մեկուսացված տարածքներում գտնվողներին ուտելիք և անհրաժեշտ պարագաներ հասցրեց։ Այս ժամանակահատվածում Susi Air-ն իրականացրել է հումանիտար օգնության առաքելություն։ Նոր ինքնաթիռներ ձեռք բերելով՝ Susi Air-ն սկսեց իրականացնել ուղևորություններ դեպի Կալիմանտան և Պապուա։ Susi Air-ն Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այժմ Cessna Grand Caravans-ի խոշորագույն օպերատոր է[15]։
2014 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջոկո Վիդոդոն իր աշխատանքային կաբինետի կազմում (2014-2019) Պուջիաստուտիին նշանակել է Ծովային գործերի և ձկնորսության նախարար։ Նախքան նախարարի պաշտոնը զբաղեցնելը Պուջիաստուտին թողել էր PT ASI Pudjiastuti Marine Product-ի և PT ASI Pudjiastuti ավիացիայի նախագահի պաշտոնը[16]։
2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից արժանացել է «Ապրող մոլորակի առաջնորդներից մեկը» մրցանակին[17]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսի Պուջիաստուտի» հոդվածին։ |
|