Սուրբ Աստվածածին մայր տաճար

Սուրբ Աստվածածին մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՖաթիհ
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
 Surp Asdvadzadzin Patriarchal Church Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճար, կամ հայտնի որպես Սուրբ Աստվածածին Հայրապետական եկեղեցի (թուրքերեն՝ Aziz Meryem Ana Patriklik Kilisesi), Հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ պատմական կենտտրոնի Գում Գափու թաղամասում։ Այն Պոլսո հայոց պատրիարքության եկեղեցին է, որն իր գրասենյակներն ունի հենց նույն փողոցի եկեղեցու դիմաց[1]։

Մայր տաճարի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։ Այն նախապես կառուցվել է որպես բյուզանդական եկեղեցի։ Այն Ստամբուլի մեծագույն եկեղեցին է։ Եկեղեցին պոլսահայոց աթոռանիստ մայր տաճար է դարձել 1641 թվականին։ 1645-ին եկեղեցին հրդեհվել է և վերակառուցվել է նույն թվականին։ 1718 թվականին եկեղեցին և պատրիարքարանը կրկին հրդեհվեց։ Մեկ տարի հետո այն կրկին վերակառուցվեց։ Հաջորդ հրդեհը եկեղեցուն վնասներ է հասցրել 1762 թվականին[2]։ Եկեղեցին և պատրիարքարանն ամենաշատը վնասվել են 1826 թվականի հրդեհի հետևանքով։

1834 թվականին եկեղեցու հարևանությամբ բացվեց Հարություն Պեզճյանի անունը կրող վարժարանը (Պեզճեան մայր վարժարան)։

Մայր Եկեղեցին մասնակի վերանորոգվել է 1847 թվականին, իսկ 1870-ին Մկրտիչ Վանեցի Խրիմյան Պատրիարքի (Հայրիկ) ջանքերով ավագ դռան առջև կառուցվել է քարաշեն զանգակատունը, որ 1999 թվականի երկրաշարժի ժամանակ վնասվեց։ Պատմության ընթացքում զանազան հրդեհներ կրած եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1902 և 1985 թվականներին։ Կից կար նաև դպրոց։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին հայատյաց գրառումներ էին հայտնվել՝ «1915-ը՝ օրհնյալ տարի»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Surp Asdvadzadzin Patriklik Kilisesi - 1. Bölge (Eski İstanbul)» (թուրքերեն). Türkiye Ermenileri Parikliği. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Տաճար | Ա.Վիճակ (Հին Քաղաք) | Türkiye Ermenileri Patrikliği |». www.turkiyeermenileripatrikligi.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատին հայատյաց գրառում են կատարել». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.