Սուրբ Ավգուստինի եկեղեցի Basilica di Sant'Agostino in Campo Marzio | |
---|---|
Ճակատամասը Ջակոմո դի Պետրասանտայի աշխատանքն է (1483թ․) | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | cardinal title?, փոքր բազիլիկ և ծխական եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Հասցե | via della Scrofa, 80 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Անվանված | Tryphon of Campsada? |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված | 15-րդ դար |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Sant'Agostino (Rome) Վիքիպահեստում | |
agostiniani.it/comunita-agostiniane-provincia/basilica-s-agostino-roma/(իտալ.) |
Սուրբ Ավգուստինի եկեղեցի (իտալ.՝ Basilica di Sant'Agostino in Campo Marzio), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Նավոնա հրապարակի մոտ։ Առաջին հռոմեական եկեղեցիներից է, որ կառուցվել է Վերածննդի ժամանակաշրջանում։ 1587 թվականի ապրիլի տասներեքից եկեղեցին տիտղոսակիր է։ 2006 թվականի մարտի քսանչորսից եկեղեցու կարդինալ քահանան Ժան-Պիեռ Ռիկարն է։
Եկեղեցու կառուցումը սկսել է Գիլիում դ՛Էստուտվիլը, Ռուենի արքեպիսկոպոսն ու կարդինալ Կամերլենգոն (1477-1483 թթ․)[2]։ Ճակատամասը կառուցվել է 1483 թվականին Ջակոմո դի Պետրասանտայի կողմից։ Վերջինս կառուցման համար օգտագործել է Կոլիզեումից բերված տրավերտին։ Եկեղեցու ձևավորումը վերագրվում է 15-րդ դարի վերջին, ճարտարապետ Բակկիո Պինտելլիին։ 18-րդ դարի վերջին ինտերիերի վերանորոգման աշխատանքները իրականացվել են Լուիջի Վանվիտելլիի կողմից[3]։ Դա վաղ Վերածննդի ոճով արված պարզ աշխատանք էր[4]։ Սուրբ Ավգուստինի եկեղեցում հայտնաբերված ձեռագրերը եկեղեցու պատմությունը ներկայացնող արժեքավոր աղբյուրներ են։ Դրանք հավաքել և հրապարակել է Վինչենցո Ֆորչելլան[5]։
Արվեստի ամենահայտնի գործը, որ ներկայացված է եկեղեցում Կավալլետտի կապելայի Madonna di Loreto կտավն է, որը պատկերել է բարոկկոյի դարաշրջանի նկարիչ Կարավաջոն[6]։ Եկեղեցում է նաև գտնվում Գուերչինոյի "Սուրբ Ավգուստին" կտավը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ավգուստինի եկեղեցի» հոդվածին։ |
|