Սուրբ Բյենորե

Սուրբ Բյենորե
Վախճան վայրՕ-դը-Ֆրանս
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրմայիսի 9
Աշխատանքվիշապասպան

Սուրբ Բյենորե (Բիե[1], Բեատուս), Վանդոմի կիսալեգենդար սուրբ։ Ավանդության համաձայն ապրել է քաղաքի մոտ գտնվող քարանձավում ու Սուրբ Գևորգի[2] նման կռվել վիշապի դեմ[3][4]։ Լեգենդը նմանեցվել է Բեատուս Լանգերնացու մասին լեգենդին[5]։

Լեգենդի համաձայն Բյենորեն ծոմ է պահել և աղոթել նախքան վիշապի դեմ պայքարելը։ Վիշապն այնքան մեծ է եղել, որ երբ նա գնում էր որոշակի հեռավորության վրա գտնվող գետից ջուր խմելու, նրա պոչը դեռ գտնվում էր իր քարանձավում։ Այն նաև այնքան մեծ էր, որ Լուար գետը ցամաքում էր, երբ նա այնտեղից ջուր էր խմում։ Նկարագրվում են վիշապի դեմ կռվելու երեք տարբերակներ։ Առաջինում նշվում է, որ վիշապը փախել է Սուրբ Բյենորեին տեսնելով։ Երկրորդ վարկածում նշվում է, որ Սուրբ Բյենորեն իր գավազանի մեկ հարվածով ջախջախել է վիշապին։ Երրորդում ասվում է, որ վիշապը խեղդել է իրեն իր շղթայով[6]։

Պատմականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյենորեն նույնացվում է մի միսիոների հետ, որը Վանդոմից բացի ճանապարհորդում և քարոզում էր նաև Գարոնում, Լանում[7] և Նանտում։ Նրա մահվան վայրը համարվում է Լանի մերձակայքում գտնվող Չեվրեսոնը[8]։

5-րդ դարով թվագրված մի մատուռ է կառուցվել այն բլրի վրա, որտեղ սուրբն ապրել է։

Մայիսի երկրորդ կիրակի օրը L'Association du Faubourg Saint Bienheuré կազմակերպությունը սրբի պատվին անցկացնում է ամենամյա փառատոն[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bié is a form of "Beatus." See http://perso.orange.fr/marc.catherine.meyer/html/patronymes/patronymes_page0001.htm#B_bas
  2. Other dragon-slaying saints include Saint Julian of Le Mans, Saint Veran, Saint Beatus of Thun, Saint Crescentinus, Saint Margaret of Antioch, Saint Martha, and Saint Leonard of Noblac.
  3. «Les Dragons». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
  4. Sauroctones
  5. «New Catholic Dictionary: Beatus, Saint». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. Catholic Encyclopedia: Soissons
  8. 9. mai: Den hellige Beatus av Vendôme (200-t)
  9. «Communauté du Pays de Vendôme - Association du Faubourg Saint Bienheuré». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean-Jacques Loisel, Dans les pas de saint Bienheuré de Vendôme, Sté Sc et Lettres L & C (Blois), 1999, pp. 59–87.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]