Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Քարաքյոյ)


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Քարաքյոյ)
եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ստամբուլի Գալաթա թաղամասում

ՏեղադրությունՔարաքյոյ, Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿրոնադավանանքՊոլսո հայոց պատրիարքություն
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող եկեղեցի
Ճարտարապ. ոճհայկական եկեղեցական ճարտարապետական ոճ
Կառուցման սկիզբ1360 թվական

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (թուրքերեն՝ Surp Krikor Lusavoriç Kilisesi), հայկական գործող եկեղեցի Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքյոյ թաղամասում։ Եկեղեցին պատկանում է Պոլսո հայոց պատրիարքությանը։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1360 թվականին։ Ներկայումս, եկեղեցին Ստամբուլի ամենահին հայկական եկեղեցին է[1]։ 1731- 1733 թվականներին եկեղեցին վերակառուցվել է, սակայն վերաբացվել է 1771 թվականին։ 1958 թվականին եկեղեցին դարձյալ հանձնվել է կաթողիկոսարանին։ Դարձյալ վերաբացվել է 1966 թվականին։ Եկեղեցին վերանորոգվել է 2005 և 2011 թվականներին։ Եկեղեցու հարակից հատվածում 1886 թվականին բացվել է Կեդրոնական վարժարանը[2]։ 1994 թվականի նոյեմբերի 2-ից եկեղեցին անցել է քաղաքային իշխանությունների պաշտպանության տակ՝ ստանալով առաջին աստիճանի հուշարձանի կարգավիճակ[1]։ 2011 թվականին տեղի ունեցած վերանորոգումը իրականացվել է համայնքապետարանի բյուջեի հաշվին։ Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլը և աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi» (Türkçe). envanter.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 28 Mayıs 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Surp Krikor Lusavoriç Kilisesi, Galata» (Türkçe). Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 21 Nisan 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին».