Սուրբ Թորոս (Բաբերդի գավառ)


Սուրբ Թորոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 20 կմ արևմուտք, Ճորոխ գետի ձախ ափին։

Հայերը կոտորվել, մի մասն էլ բռնությամբ մուսուլմանացվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 15 տուն թւորք, իսկ 1912-1914 թվականներին 60-100 տուն հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ, անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թորոսն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը կոչվում էր Ս. Աստվածամայր։

Գյուղում եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 718
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 207