Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն | |
---|---|
Ադրբեջանական հրիռակոծությունից վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին | |
Տեսակ | հրթիռակոծություն |
Երկիր | Արցախ |
Գրոհի վայր | Շուշի |
Տեղադրանք | Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Շուշի |
Գրոհի նպատակ | Ավերել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին |
Տարեթիվ | 2020 թվականի հոկտեմբերի 8 |
Զոհվածներ | 0 |
Վիրավորներ | 11 |
Կազմակերպիչներ | Ադրբեջանի զինված ուժեր |
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն կամ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետանային ռմբակոծություն, Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][2] երկու անգամ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն, ինչի հետևանքով փլուզվել է տանիքի մի մասը։ Հրետանակոծությունը տեղի է ունեցել Արցախի վիճելի տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվող ինտենսիվ զինված պատերազմի 11-րդ օրը։
Երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է ռուս լրագրող[3]․ վիրավորվել է նաև 10 այլ խաղաղ բնակիչ։
ՀՀ ԱԳՆ-ն Ղազաչեցոց եկեղեցու թիրախավորման վերաբերյալ տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը»[4]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է իր մասնակցությունն այս հրետանակոծությանը[5], իսկ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը պնդել է, որ հարձակման հետևում կանգնած է Հայաստանը[6]։
|