Սուրբ Մարտինի տոնի գինին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1560[1] |
բարձրություն | 148 սանտիմետր[1] |
լայնություն | 270,5 սանտիմետր[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Wine of Saint Martin's Day by Bruegel the Elder (Prado Museum) Վիքիպահեստում |
«Սուրբ Մարտինի տոնի գինին» (հոլ.՝ De Wijn van het Sint-Maartensfeest), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ամենամեծ նկարներից մեկը։ Կտավը հեղինակը վրձնել է 1565 թվականին։ Նկարի չափերն են 148 × 270,5 սմ։ Այսօր «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)։ 2010 թվականին այս թանգարանում հաստատվեց նկարի իսկությունը ու ապացուցվեց, որ այն պատկանում է Բրեյգելի վրձնին։
«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը ստեղծվել է 1565 թվականին։ Նկարում հեղինակը պատկերել է Սուրբ Մարտինին նվիրված տոնակատարության տեսարանը գյուղական մթնոլորտում։ Սույն տոնախմբությունը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 11-ին։ Սուրբ Մարտինի տոնին բնակիչները փորձում են այդ տարվա խաղողի բերքից ստացված առաջին գինին։
«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը համարվում է Պիտեր Բրեյգել Ավագի սակավաթիվ նկարներից մեկը, որը նկարվել է վուշե կտավի վրա ու պահպանվել է մինչև մեր օրերը։ Նկարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2000-ականներին[2]։
2010 թվականին Պրադո թանգարանի մասնագետները հաստատեցին նկարի իսկությունը. նրանք օգտվեցին ռենտգեն հոտազոտությունից, որի ժամանակ նկատվեց Բրեյգել Ավագի ստորագրությունը «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործության վրա[3]։
Գոյություն ունի փաստագրական նյութ, ըստ որի «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվել է Մեդինասելի 9-րդ հերցոգ Լուիս Ֆրանսիսկո դե լա Սերդայի և Արագոնի հավաքածուում[4]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)» հոդվածին։ |