Սուրբ ծնունդ, որը գրեթե չէր կատարվել անգլ.՝ The Christmas That Almost Wasn't | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | մանկական ֆիլմ, հումորային դրամա և սուրբծննդյան ֆիլմ |
Թվական | 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոսսանո Բրացցի[1][2] |
Սցենարի հեղինակ | Paul Tripp? |
Դերակատարներ | Ռոսսանո Բրացցի, Paul Tripp?, Միշա Աուեր[3], Alberto Rabagliati?[3], Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր[3], Ջոն Կարլսեն[3] և Վալենտինո Մակի[3] |
Երաժշտություն | Bruno Nicolai? |
Տևողություն | 94 րոպե[4] |
«Սուրբ ծնունդ, որը գրեթե չէր կատարվել» (իտալ.՝ Il Natale che quasi non fu), Իտալական մանկական կատագերգական ֆիլմ։ 1970 - ական թվականների սկզբից 1980 - ական թվականները անընդհատ ցուցադրվել է Սուրբ ծննդին HBO ալիքով։ Ֆիլմը DVD տարբերակով դուրս է եկել 2003 թվականի հոկտեմբերի 7 -ին։
Սուրբ Ծննդից ոչ շատ առաջ Սեմ ՈՒիպլը այցելում է Սանտա Կլաուսին։ Նա հիշեցնում է Սեմին, որ շատ վաղ տարիքում նա իրեն նամակ էր գրել, որտեղ շնորհակալություն էր հայտնել նվերների համար և խոստացել էր օգնել ծերուկին, եթե նրան երբևէ հարկավոր լինի օգնել։ Եվ հենց այդ ժամանակը եկավ․ ծեր ժլատ Ֆինեաս Պրյունը, որը Հյուսիսային բևեռի տիրակալն էր, Սանտայից պահանջում է իր կացարանի վարձավճարը և նվերների գործարանը։ Հակառակ դեպքում՝ Պրյունը սպառնաց վտարել Սանտային, նրա կնոջը և Էլֆերին, իսկ բոլոր խաղալիքները վերցնել իրեն։ Սանտա Կլաուսը և Սեմը պարտավոր են գտնել ճիշտ դատաստան Ֆինես Պրյունի հանդեպ, որպեսզի կայանա Սուրբ Ծնունդը ․․․
Ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոսսանո Բրացցին է։ Իրական պատմությունը հիմնված էր Պոլ Թրիփի կողմից գրված գրքի վրա, նա այն հարմարեցրել է էկրանի և դերասանների համար։ Ֆիլմի սաունդթրեքը, այդ թվում նաև Գլեն Յարբրոյի կատարմամբ երգի նախաբանը գրել է Բրունո Նիկոլայը։ ԱՄՆ - ում ֆիլմը գնահատվում է որպես G և ունի 89 րոպե տևողություն։
|