Սուրբծննդյան լավագույն նվերը անգլ.՝ The Ultimate Christmas Present | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար և սուրբծննդյան ֆիլմ |
Ռեժիսոր | Գրեգ ԲԻման |
Սցենարիստ | Մայքլ Հիչքոք |
Պրոդյուսեր | Harvey Frand? |
Երաժշտություն | Ֆիլ Մարշալ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television և Դիսնեյ+ |
Տևողություն | 85 րոպե |
Թվական | դեկտեմբերի 1, 2000 |
Սուրբծննդյան լավագույն նվերը (երբեմն նաև Փրկել Ամանորը) (անգլ.՝ The Ultimate Christmas Present), 2000 թվականի կանադաամերիկյան մանկական հեռուստաֆիլմ։ Disney Channelի օրգինալ ֆիլմերից։
Սուրբ ծննդից երեք օր առաջ, Կալիֆոռնիա։ Երկու տասներեքամյա աղջիկներ՝ Էլին և Սամանտան, երազում են ավելի վաղ սկսել Սուրբծննդյան արձակուրդները։ Անտառով տուն վերադառնալիս նրանք ամայության մեջ հայտնաբերում են անծանոթ տուն, որտեղ տնօրինում էր ինչ-որ ծեր-գյուտարար։ Տան մոտ գտնվող փոքրիկ աղբամանում նրանք գտնում են անհասկանալի մի սարք և այն տանում են տուն։ Պարզվում է՝ դա «եղանակի մեքենա» է, և Էլիի գլխում մի միտք է ծագում․ ողջ շրջանը ծածկել ձյունով՝ որպեսզի չեղյալ համարվեն դպրոցական պարապմունքները։
Սանտան (այն նույն ծերուկը) զանգում է կնոջը Հյուսիսային բևեռ և դժգոհում կորստից, կինն էլ օգնության է ուղարկում երկու էլֆ։ Ժամանելով նրանք հայտնաբերում են կոշիկի հետքեր, գուշակում են գողության մասին, իսկ Սանտան իր տվյալների բազայի օգնությամբ կասկածյալների շրջանը նեղացնում է մինչև մի քանի աղջիկ։ Այդ ընթացքում իսկապես սկսվում է առատ ձյուն տեղալ, և տեղացի օդերևութաբան-անհաջողակ Էդվին Հեբլին որոշում է հասկանալ այդ եղանակային անոմալիայի առաջացման պատճառը։
Իսկ ձյունը կյանքում լուրջ խնդիրներ է առաջացնում. գործուղման գնացած հայրը չի կարողանում վերադառնալ, հարազատները չեն կարող գալ Սուրբ ծննդին, քաղաքում անջատվում է էլեկտրականությունը։ Էլին և Սամանտան որոշում են թաքցնել սարքը կապարե արկղում որպեսզի այն դադարի աշխատել, նրա հետևից գնում են ավտոտնակ և այնտեղ հայտնաբերում Սանտային օգնականների հետ։ Աղջիկները խոստովանում են նրանց գողությունը, բայց հիմա եղանակի մեքենան հեշտ չէ վերադարձնել, քանի որ սկզբում այն գտել և վերցրել է Էլիի եղբայրը՝ Ջոուին, ապա նրանից խլել է Էդվինը, որը որոշել էր դառնալ «եղանակի արքա»։ Սանտան, Էլֆերը և աղջիկներն ընկնում են օթերևութաբանի հետևից և նրանից հետ վերցնում սարքը։ Սանտան վերանորոգում է մեքենան և Կալիֆոռնիայում կրկին դառնում է տաք և արևոտ։