Սուրճի մշակույթ, սուրճի շուրջ ձևավորված սոցիալական փոխազդեցությունները խթանող ավանդույթների և սոցիալական վարքագծի ամբողջություն[1]։
Տերմինը վերաբերում է սուրճի մշակութային տարածմանը և տարբեր հասարակությունների շրջանում լայնամասշտաբ սպառմանը։
20-րդ դարի վերջին էսպրեսոն դարձավ ավելի ու ավելի տարածված ըմպելիք, որն էլ նպաստեց սուրճի մշակույթի տարածմանը, հատկապես Արևմուտքում և աշխարհի այլ ուրբանիզացված կենտրոններում[2]։
Սուրճի և սրճարանների մշակույթը սկիզբ է առել 16-րդ դարում Թուրքիայում[3]։
Աստիճանաբար տարածում ձեռք բերելով՝ Արևմտյան Եվրոպայի և Արևելքի միջերկրածովյան երկրների սրճարանները սոցիալական կենտրոններից բացի հանդես եկան նաև որպես արվեստի և ինտելեկտուալ կենտրոններ։
17-րդ և 18-րդ դարերի վերջին Լոնդոնի սրճարանները ծառայում էին որպես արվեստագետների, գրողների, հասարակական գործիչների հավաքատեղիներ, քաղաքական ու առևտրային գործունեության կենտրոններ։
19-րդ դարում Վիեննայում ձևավորվեց սուրճի մշակույթի հատուկ կենտրոնը՝ վիեննական սրճարանը, որն էլ հետագայում տարածում գտավ Կենտրոնական Եվրոպայում։
Հայտնի զբոսաշրջային կենտրոն Փարիզի Լե Դյո Մագո սրճարանը ժամանակին կապվում էր այնպիսի անունների հետ, ինչպիսիք էին Ժան Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը[4]։
Ժամանակակից սրճարանները ներառում են այնպիսի տարրեր՝ ինչպիսիք են դանդաղընթաց գուրմանային մատուցումը,սուրճի եփման այլընտրանքային տեխնիկան, ակնահաճո դեկորային ձևավորումը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուրճի մշակույթը հաճախ նկարագրում է էսպրեսոյի կրպակները, մենտրոպոլիտենում տեղեկայված սրճարանները, ինչպես նաև հսկայական միջազգային կազմակերպությունները, որոնցից է Սթարբաքսը։
Շատ սրճարաններ հաճախորդներին առաջարկում են անվճար անլար ինտերնետ հասանելիություն՝ խրախուսելով բիզնես կամ անձնական աշխատանքային գործունեությունը այս վայրերում։
Սուրճի մշակույթը կարող է տարբերվել կախված երկրից, նահանգից և քաղաքից։ Աշխարհում քաղաքային կենտրոններում միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հաճախ կարելի է տեսնել էսպրեսոյի կրպակներ, խանութներ։
Սուրճի մշակույթ տերմինը օգտագործվում է նաև հանրաճանաչ բիզնես մեդիայում՝ նկարագրելու սուրճ մատուցող ձեռնարկությունների շուկա ներթափանցման խորը ազդեցությունը[5]։
Սուրճի ամենավաղ աճեցումը գալիս է Եթովպիայից[6]։ Սրճենու և սուրճի օգտագործման մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 15-րդ դարի վերջին[7]։ Եմենցի սուֆիները սուրճ են խմել Ատծո անունը տալիս կենտրոնացումը բարձրացնելու նպատակով[8]։
Հայտնի է, որ սուֆի շեյխ Մուհամադ իբն Սաիդ ալ-Դաբանին՝ Ադենի մուֆթին, ապրանքներ է ներմուծել Եթովպիայից Եմեն։
1414 թվականին բույսը հայտնի է եղել Մեքքայում, որից հետո արդեն 16-րդ դարի սկզբին Եմենի Մոքա նավահանգստից սկսել է տարածվել դեպի Եգիպտոսի և Հյուսիսային Աֆրիակայի մամլուքների սուլթանություն[8][9]։
15-րդ դարում սուրճը հայտնի էր որպես Օսմանյան կայսրությունում օգտագործվող ըմպելիք[10]։ Ավելի ուշ 16-րդ դարում, այն արգելվեց իսլամական պահպանողական կրոնական համայնքի առաջնորդների կողմից։ Արգելքը հետագայում չեղյալ համարվեց Մեծ մուֆթի Էբուսուուդ Էֆենդիի կոմից ընդունված ֆաթվայով (իսլամական իրավունք)։ Նույն ժամանակահատվածում բույսերը Աֆրիկայից տարածվեցին Արաբական թերակղզի, Լևանտ և Իրան[6]։ Մերձավոր արևելքից սուրճ խմելու սովորույթը տարածվեց դեպի Իտալիա, այնուհետև Եվրոպայի մյուս երկրներ, իսկ սուրճի բույսերը հոլանդացիների կողմից տեղափոխվեց դեպի Արևելյան Հնդկաստան և ԱՄՆ[11]։
Մոհաչի ճամատամարտից սկսած (1526 թվական) մեկ տարվա ընթացքում սուրճը թուրքերի կողմից տարածվեց Վիեննայում[12]։
Իտալիայում, ինչպես Եվրոպայի մեծ մասում, սուրճը տարածվել է 16-րդ դարի երկրորդ կեսին Միջերկրական ծովի առևտրային ուղիներով։ 1580 թվականին վենետիկցի բուսաբան և բժիշկ Պրոսպերո Ալպինիի կողմից սուրճը ներմուծվել է Եգիպտոսից դեպի Վենետիկի Հանրապետություն[13]։
Անգլիայում առաջին սրճարանը բացվել է Լոնդոնի Քորնհիլ քաղաքի Սուրբ Միքայելի ծառուղում։ Խանութի սեփականատերը հույն վաճառական Պաշա Ռըզան էր՝ Դանիել Էդվարդսի ծառան, թուրքական ապրանքների վաճառականը։
1675 թվականին ամբողջ Անգլիայում կար ավելի քան 3000 սրճարան[14]։
1658 թվականին հոլանդացիները սուրճի մշակում սկսելու համար առաջին անգամ օգտագործեցին սուրճի բույսերը սկզբնական շրջանում Շրի Լանկայում, այնուհետև Հարավային Հնդկաստանում[15]։ Մի քանի տարի անց հոլանդական գաղութները (Ասիայում՝ Ճավան, Հարավային Ամերիկայում՝ Սուրինամը) դարձան Եվրոպայում սուրճի հիմնական մատակարարները[16]։
1670 թվականին սուրճը Հնդկաստանում տարածվեց Բաբա Բուդանի կողմից՝ ով համարվում էր սուֆիզմի սրբերից[17][18]։ Այդ ժամանակից սկսած տարածաշրջանում ստեղծվեցին սուրճի պլանտացիաներ՝ ձգվելով հարավից մինչև Կոդագու[17]։
1720 թվականին Գաբրիել դե Կլյոն Կարիբյան ծովի Մարտինիկա կղզյակ բերեց սուրճի սածիլներ։ Հիսուն տարի անց Մարտինիկայում կային շուրջ 18680 սուրճենիներ, որոնց միջոցով էլ սուրճի մշակույթը տարածվեց դեպի Հայիթի, Մեքսիկա և Կարիբյան ծովի այլ կղզիներ։
Ֆրանսիական Սեյնթ Դոմինիկ տարածքում սուրճ աճեցվել է 1734 թվականից սկսած։ 1788 թվականից այս տարածքից մատակարարվում էր աշխարհի սուրճի կեսը։
Սուրճը մեծ ազդեցություն է ունեցել Լատինական Ամերիկայի աշխարհագրության վրա[19]։
Բրազիլիան 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի տասնամյակների ընթացքում եղել է սուրճի ամենամեծ արտադրողը և մատակարարը։ Այնուամենայնիվ, բարձր գների պահպանման քաղաքականությունը շուտով հնարավորություններ բացեց այլ երկրների համար, ինչպիսիք են Վենեսուելան և Կոլումբիան[20]։
Աշխարհի սուրճի ընդհանուր արտադրության կտրուկ աճ եղել է 2021 թվականին[6]։
Սրճարան համարվում է այն հաստատությունը, որտեղ մատուցվում են սուրճ և այլ խմիչքներ։
Պատմականորեն սրճարանները կարևոր սոցիալական հավաքատեղիներ են եղել Եվրոպայում և այսօր էլ շարունակում են մնալ սոցիալական փոխազդեցությունների կենտրոններ։
16-րդ դարում Մեքքայում ժամանակավորապես արգելվեցին սրճարանների գործունեությունը, քանի որ դրանք կապվում էին քաղաքական ընդվզումների առաջացման հետ[21]։
2016 թվականին, որպես աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ սրճարաններ ունեցող երկիր, Ալբանիան առաջ է անցել Իսպանիայից։ Փաստացի Ալբանիայում՝ երկիր, որն ունի 2,5 միլիոն բնակիչ, յուրաքանչյուր 100000 բնակչին բաժին է ընկնում 654 սրճարան[22]։
Սրճարանների թիվը Չինաստանում տարիների ընթացքում բազմապատկվել է։ Միայն Շանհայում կա մոտ 6500 սրճարան, ներառյալ փոքր ցանցերը և ավելի մեծ կորպորացիաներ, որոնցից է Սթարբաքսը[23]։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն ունի սրճարանների մեծ խտություն։ Սեուլում գործող սուրճի ցուցահանդեսը գրավում է բազմաթիվ գնորդների և վաճառողների, և շարունակում է խթանել սուրճի աճը Հարավային Կորեայում[24]։
Սրճարաններում սովորաբար բացի սուրճից մատուցվում են նաև թեյ, սենդվիչներ, խմորեղեն և այլ թեթև խմիչքներ։ Որոշ սրճարաններ իրենց հաճախորդներին տրամադրում են նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են լարային կամ անլար ինտերնետ հասանելիություն[25]։
Հասարակության կենսակերպում կարելի է հանդիպել սուրճի օգտագործման բազմաթիվ սովորույթների։
Բացարձակ ծավալով ԱՄՆ-ն ունի սուրճի ամենամեծ շուկան, որին հաջորդում են Գերմանիան և Ճապոնիան։ Սուրճ սպառող խոշոր երկրներ են նաև Կանադան, Ավստրալիան, Շվեդիան և Նոր Զելանդիան։ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները մեկ շնչի հաշվով ամենաշատ սուրճն են սպառում։ Երկրների շարքում՝ Ֆինլանդիան սովորաբար զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան 12 կգ (26 ֆունտ) սպառմամբ։ Ֆինլանդիային հաջորդում են Նորվեգիան, Իսլանդիան, Դանիան, Նիդեռլանդները և Շվեդիան[26][27]։ Չնայած թեյախմությամբ հայտնի Մեծ Բրիտանիայում սուրճի սպառման աճին, այն 2005 թվականին դեռևս չէր գերազանցում մեկ հոգու հաշվով տարեկան 5 կգ օգտագործման ծավալը։
Թուրքական սուրճը տարածված է Թուրքիայում, Արևելյան Միջերկրական ծովում և հարավ-արևելյան Եվրոպայում:
Սրճարանային մշակույթը խոշոր ներթափանցում էր ունեցել նախկին Օսմանյան կայսրության մեծ մասում, որտեղ սուրճի պատրաստման թուրքական տարբերակը գերիշխողն էր։ Օսմանյան կայսրությունում օգտագործվող սուրճը արտադրվում էր Եթովպիայում։
1600 թվականին սուրճն ու սրճարանները օսմանյան կյանքի ակնառու հատկանիշն էին[28]։
Օսմանյան սրճարանների գործառույթների վերաբերյալ տարբեր գիտական տեսակետներ կան։ Դրանցից շատերը պնդում են, որ օսմանյան սրճարանները կարևոր սոցիալական ծեսերի կենտրոններ են եղել՝ դրանց տալով բացի սրճարաններից ավելի կարևոր նշանակություն[29]։
Նորագույն ժամանակների սկզբում սրճարանները սոցիալական հիերարխիայի վերափոխման և հասարակական կարգը վիճարկելու վայրեր էին[30]։
Սրճարանների գոյության ընթացքում լայն տարածում է ունեցել կանանց մուտքտի արգելքը։ Անգլիայում նրանց արգելվում էր այցելել սրճարաններ, սակայն Գերմանիայի որոշ շրջաններում կանանաց սրճարաններ այցելությունները ավելի հաճախակի էին։ Արգելքը ամենայն հավանականությամբ եղել է 1674 թվականի «Սուրճի դեմ կանանաց խնդրագիրի» պատճառով, որտեղ նշվում էր․
«Նորաձև, գարշելի, հեթանոսական լիկյորի, որը կոչվում է սուրճ, չափազանց շատ օգտագործումը թլպատել է մեր ամուսիններին և խեղել է մեր ամենաբարի կտրիճներին այնպես, որ նրանք դարձել են իմպոտենտ»[31]։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ավստրիական և ֆրասիական մշակույթներում սուրճը ունեցել է կարևոր նշանակություն։
Վիեննայի սրճարանները աչքի էին ընկնում վիեննական մշակույթում և հայտնի էին միջազգայնորեն, իսկ Փարիզը մեծ դեր ուներ 20-րդ դարի առաջին կեսի «սրճարանային հասարակության» զարգացման գործում։
Վիեննական սրճարանի մշակույթն այնուհետև տարածվեց Կենտրոնական Եվրոպայում։
Գիտնականներն ու արվեստագետները հավաքվում էին Հաբսբուրգյան միապետության վիեննական սրճարաններում։
Սրճարանները արվեստագետների, երաժիշտներ, մտավորականների, ֆինանսիտների համար նոր նախագծերի, աշխարհայացքների, տեսությունների քննարկման վայրեր էին։ Այստեղ նաև հնարավոր էր իմանալ նոր տեղեկություններ, քանի որ տեղական և արտասահմանյան թերթերը հասանելի էին բոլոր հյուրերին[32]։
Այս բազմամշակութային միջավայրը մեծապես ավերվել է հետագա նացիոնալ-սոցիալիզմի և կոմունիզմի շրջանում և պահպանվել է միայն առանձին վայրերում (Վիեննա կամ Տրիեստ)։
Հատկապես Տրիեստը, լինելով Կենտրոնական Եվրոպայում և Իտալիայում սուրճի ամենակարևոր նավահանգիստն ու վերամշակման վայրը, եղել և մնում է սուրճի մշակույթի տեսանկյունից կարևոր նշանակության տարածք։ Հաբսբուրգյան բազմամշակութային միապետություն սրճարանային մշակույթում զարգացել է նաև սուրճի տարբեր տեսակների պատրաստումը։ Ահա թե ինչպես վիեննական «Կապուզիներ» սուրճից աշխարհահռչակ կապուչինոն տարածվեց Հյուսիային Իտալիայում[33]։
Ֆրանսիայում սուրճի օգտագործումը հաճախ դիտվում է որպես սոցիալական գործունեություն և ավելի տարածված է սրճարաններում[34]։ Էսպրեսսոյի վրա հիմնված ըմպելիքները՝ ներառյալ կաթով ֆրանսիական սուրճը և սերուցքային սուրճը, առավել տարածված են ֆրանսիական սուրճի մշակույթում։
Հատկապես Հյուսիսային Եվրոպայում սուրճի խնջույքները ժամանցի հայտնի տարբերակներից են։ Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և սկանդինավյան երկրներում թունդ սև սուրճը կանոնավոր կերպով օգտագործում են հիմնական կերակուրների ընթացքում կամ անմիջապես հետո ( ճաշ ու ընթրիք), ինչպես նաև օրական մի քանի անգամ աշխատավայրում կամ դպրոցում։ Այս երկրներում, հատկապես Գերմանիայում և Շվեդիայում, ռեստորաններն ու սրճարանները հաճախորդներին քաղցրավենիք գնելիս տրամադրում են նաև անվճար սուրճ։
Մշակույթների վրա, որտեղ սուրճը արտադրվում և սպառվում է, այս արտադրական ոլորտի ազդեցության պատճառով սուրճը մեծ դերակատարում է ունեցել պատմության և գրականության մեջ։ Տնտեսական ապրանքների օգտագործման տեսանկյունից այն առաջնայինն է։
Սուրճը մշակույթում կամ առևտրում կենտրոնական դեր ունի և ակնառու կերպով հիշատակվում է պոեզիայում, գեղարվեստական գրականության և տարածաշրջանի պատմության մեջ։
Սուրճի ընդմիջումը աշխատանքային միջավայրում հավաք է աշխատակիցների կողմից՝ արագ ընդմիջման և հանգստի նպատակով։ Ենթադրվում է, որ այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին նորվեգացի ներգաղթյալ կանանց կողմից Ստոութոն քաղաքում։ Այս քաղաքում էլ յուրաքանչյուր տարի անցկացվում է սուրճի ընդմիջման փառատոնը[35]։ 1951 թվականին, ըստ Time ամսագրի,«պատերազմից ի վեր սուրճի ընդմիջումը ամրագրել էր աշխատանքային պայմանագրերում»[36]։ Ավելի ուշ այս տերմինը հայտնի է դարձել 1952 թվականին Համաամերիկյան սուրճի բյուրոյի-ի գովազդային արշավի միջոցով, որը սպառողներին կոչ էր անում «ինքդ քեզ սուրճի ընդմիջում տալ և ստանալ այն, ինչ քեզ տալիս է սուրճը»[37]։ Ամերիկացի վարքագծային հոգեբան Ջոն Բրոդես Ուոթսոնը, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է Մաքսվել Հաուսի հետ, նապաստեց սուրճի ընդմիջումների սովորույթի տարածմանը ամերիկյան մշակույթում.[38]
Սուրճի մրցույթները տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Սկզբանակն շրջանում մասնակիցները տարածաշրջանում մրցում են ազգային տիտղոսներ նվաճելու համար, որից հետո արդեն միջազգային մակարդակով։ Սուճի աշխարհի առաջնությունը այս միջոցառումների շարքում ամենամեծն է։ Այն յուրաքանչյուր տարի անցակացվում է շխարհի տարբեր հատվածներում։ Մրցույթը ներառում է Բարիստայի համաշխարհային առաջնություն. մրցույթ, որին մասնակցում են ամբողջ աշխարհի բարիստաներիը՝ մրցելով ըմպելիքի համի, մատուցման տեխնիկայի և մաքրության վերաբերյալ[39][40]։
Իտալիայում տեղացիները նախընտրում են իրենց հետ վերցնելու փոխարեն սուրճը խմել հենց վաճառասեղանի մոտ, նրանք էսպրեսոն խմում են առանց լրացուցիչ հավելումների, իսկ կապուչինոն օգտագործում են սովորաբար մինչև առավոտյան ժամը տասնմեկը[41]։ Իրականում, կաթնամթերքի վրա հիմնված էսպրեսոն սովորաբար վայելում են միայն առավոտյան[42]։ Իտալիայի ամենահին սրճարանը՝ Ֆլորիան-ն, գտնվում է Վենետիկում[43]։
Սուրճի սպառման մակարդակով Իտալիայում առանձնացվում է Տրիեստո քաղաքը, քանի որ այստեղի բնակիչների օգատգործած տարեկան 1500 բաժակ սուրճը մոտ 2 անգամ գերազանցում է Իտալիայի մյուս տարածքներում սուրճի օգտագործմանը[44]։
1888 թվականին Ճապոնիայում բացվեց «Կահիիչական» անվամբ հայտնի առաջին սրճարանը (անվանումը նշանակում էր սուրճ և թեյ մատուցող սրճարան)[45]։ 1970-ական թվականների բազմաթիվ սուրճի-թեյի խանութներ բացվեցին Տոկիոյում։
1980-ական թվականներին գլոբալիզացիան ևս ազդեցություն ունեցավ նոր սրճարանների բացման գործում։ 1982 թվականին Ճապոնական սուրճի ասոցիացիան հայտարարեց, որ Ճապոնիայում կա 162000 խանութ։
Սուրճի ներմուծման ծավալը 1970-1980 թվականներ համեմատությամ կրկնապատկվեց՝ հասնելով 89456 տոննայի, նախկին 194294 փոխարեն[46]։
Շվեդները սովորաբար սուրճը մատուցում են աղանդերով (ֆայկա)։ Հետագայում սուրճի հետ միաժամանակ աղանդերի մատուցման սովորույթը տարածվեց ամբողջ աշխարհում[47]։ Ըմպելիքի և խորտիկի հետ ընդմիջման պրակտիկան լայն տարածում ունի շվեդական առօրյայում[48]։ Որպես սովորական պրակտիկա Շվեդիայի աշխատավայրերում առավոտյան և կեսօրից հետո ընդունված է ունենալ աղանդերով սուրճի ընմիջում։ Այն կարող է նաև մասամբ կիրառվել գործընկերների և ղեկավարների միջև ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ[49][50]։
1920-ականներին հիմնականում հարուստները կամ ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողներն էին կարողանում իրենց թույլ տալ օգատգործել սուրճ, մինչդեռ սովորական մարդիկ ավելի հազվադեպ էին կարողանում օգտագործել ավանդական ըմպելիքների համեմատությամբ այդ ավելի թանկ ըմպելիքը[51]։ 1936 թվականին Հոնկ-Կոնգում հայտնաբերվել է «յուենյոնգը»՝ սուրճի և թեյի խառնուրդը[52]։
«Սուրճի ձևավորում» խորագրով ամերիկյան քոլեջի դասընթացը Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի քիմիական ճարտարագիտության ուսումնական ծրագրի մի մասն էր։ 2017 թվականի սկզբին սուրճի հետազոտությանը նվիրված հետազոտական հաստատություն է ստեղծվել Դեյվիսի կալիֆոռնիական համալսարանի տարածում[53]։
1999 թվականին Տրիեստ քաղաքում Իլիի կողմից հիմանդրվել է Յունիվերսիթա դել սրճարանը, որի ստեղծման հիմնական նպատակը որակյալ սուրճի մշակույթի տարածումն էր ողջ աշխարհում, բարիստաների վերապատրաստումը, հետազոտությունների և նորարարությունների իրականացումը[54]։
Սուրճի մշակույթը հաճախ տարբեր ձևերով ներկայացվում է կոմիքսներում, հեռուստատեսությունում և ֆիլմերում։ Կոմիքսներ Adam և Pearls Before Swine-ը հաճախ են շեշտը դնում սրճարաններ այցելելու և այնտեղից աշխատելու վրա։
Ընկերներ հեռուստասերիալում հիմնական դերասանական կազմը գրեթե յուրաքանչյուր դրվագում հավաքվում է Կենտրոնակն զբոսայգու սրճարանում։
Գիլմոր աղջիկներ կատակերգական դրամայում գլխավոր հերոսներ Լորելայ Գիլմորին և նրա դուստր Ռորիին հաճախ են ֆիլմում նշում սուրճ խմելու իրենց կարիքի մասին։ Էն Բի Սի հեռուստատեսային ցանցի կողմից հեռարձակվող Ֆրեյզեր հեռուստասերիալում հերոսներին հաճախ կարելի է տեսնել հորինված «Ներվոզա» սրճարանում (սրճարանի գաղափարը ոգեշնչված էր Սիելթում գտնվող իրական Էիոթ Բեյ սրճարանից)[55]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)