Ծնվել է | հունվարի 3, 1853[2][3] |
---|---|
Ծննդավայր | Q18451228?, Շվեդիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 5, 1921[2][3] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Vasa parish, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[3] |
Գերեզման | Gamla begravningsplatsen, Göteborg[4] |
Գրական անուն | Rust Roest |
Մասնագիտություն | վիպասան և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ամուսին | Nathan Elkan?[5] |
Sophie Elkan Վիքիպահեստում |
Սոֆի Էլկան (շվեդ.՝ Sophie Elkan, ծննդյամբ՝ Սալոմոն, շվեդ.՝ Salomon, հունվարի 3, 1853[2][3], Q18451228?, Շվեդիա[3] - ապրիլի 5, 1921[2][3], Vasa parish, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[3]), շվեդ-հրեա գրող և թարգմանիչ։
Սոֆի Էլկանը ծնվել է հարուստ հրեա ծնողների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Սալոմոնը (Alexander Salomon), հարուստ վաճառական է եղել, մայրը՝ Հենրիետա Աբրահամսոնը (Henriette Abrahamson), ժամանակին Գերմանիայից գաղթել է Շվեդիա։
Սոֆին մեծացել և դաստիարակվել է խստապահանջ ծնողների բարեկեցիկ ընտանիքում։ 1872 թվականին ամուսնացել է իր զարմիկի՝ վաճառական Նաթան Էլկանի (Nathan Elkan, 1834-1879) հետ, որից ունեցել է դուստր՝ Կերսթինին (1877-1879)։ Ամուսնությունը հաջող է եղել, բայց ամուսնու և դստեր վաղաժամ մահը ողբերգական հետք է թողել նրա կյանքում։ Հետագա տարիներին Սոֆին սև սգո հագուստ է կրել։ Սոֆի Էլկանն ամուսնու մահից հետո զբաղվել է գրական գործունեությամբ, կատարել թարգմանություններ և տպագրվել պարբերականներում։ Որպես գրող առաջին անգամ հանդես է եկել 1889 թվականին։ Նրա առաջին վեպը՝ John Hall, որը հիմնված է գրողի կենսագրության վրա, հաջողություն է ունեցել։ Հետագայում Սոֆի Էլկանը հայտնի է դարձել որպես պատմավեպերի հեղինակ։
Սոֆի Էլկանը կյանքում բարեհոգի է եղել։ 1894 թվականին ծանոթացել է գրող Սելմա Լագերլյոֆի հետ և նամակագրական կապ պահպանել[6]։ 1895 թվականին երկու կին գրողները միասին ճանապարհորդել են Իտալիայում, այցելել են Եգիպտոս, Պաղեստին, Ֆրանսիա, Բելգիա և Հոլանդիա։
1921 թվականի ապրիլի 5-ին Սոֆի Էլկանի մահից հետո Լագերլյոֆը ժառանգել է նրա անձնական իրերը, որոնք նա օգտագործել է իր տան սենյակը զարդարելու համար։
2008 թվականին Շվեդիայում հեռուստատեսային ֆիլմ է նկարահանվել Սելմա Լագերլյոֆի, Վալբորգ Օլանդերի և Սոֆի Էլկանի հարաբերությունների մասին։
Ի պատիվ Սոֆի Էլկանի շվեդական Գյոթեբորգ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է նրա անունով՝ Sophie Elkans gata։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Էլկան» հոդվածին։ |
|