Սոֆյա Կարլբերգ | |
---|---|
Բնօրինակ անուն | Sofia Karlberg |
Ի ծնե անուն | Sofia Amanda Karlberg Zoubir |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1996 (28 տարեկան) Ստոկհոլմ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Սոֆյա Կարլբերգ (դեկտեմբերի 6, 1996, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ, մարոկկացի երգչուհի և երգահան, ով հայտնի է դարձել Յութուբում հայտնի երգերի քավերներ ներբեռնելով։
Նրա մայրը Մարոկկոյից է, իսկ հայրը շվեդ է։ Երբ նա փոքր էր, տարին չորս անգամ Մարոկկո էր գնում։ Կարլբերգն ասել է, որ նա ոգեշնչվել է Քրիստինա Ագիլերայի և Էմի Ուայնհաուսի երգերից։
Կարլբերգը հայտնի է դարձել Բիյոնսեի "Crazy In Love" երգի քավեր տարբերակով։ Այս տարբերակն շատ երկրների չարտերում գրավել է բարձր հորիզոնականներ[1][2][3]։ Նաև հայտնի են նրա "Take Me To Church" Hozier-ի, "Stay With Me" Sam Smith-ի[4] և "Shameless" Weeknd-ի քավերները։
|