Սպագետտի ալիո և օլիո

Սպագետտի ալիո և օլիո
Ենթատեսակմակարոնով ուտեստ
Առաջացման երկիր Իտալիա
Հիմնականսպագետտի, սխտոր և ձիթայուղ
 Spaghetti aglio, olio e peperoncino Վիքիպահեստում

Սպագետտի ալիո և օլիո (իտալ.՝ Spaghetti aglio e olio), ավանդական ուտեստ նեապոլական խոհանոցից (ըստ որոշ աղբյուրների Աբրուցո մարզից)[1]), որը պատրաստված է մակարոնեղենով, սխտորով (aglio) և ձիթապտղով (olio)[2]։

Ուտեստի պատրաստման համար սխտորը (օգտագործվում են լրիվ պճեղները՝ ճզմված կամ կտրտված) տապակվում է ձիթապտղով։ Երբեմն ավելացվում են կծու կարմիր պղպեղի փաթիլներ, այդ դեպքում այն անվանում են spaghetti aglio, olio e peperoncino։ Դրանից հետո այդ թավայի մեջ ավելացվում են մի փոքր թերեփած սպագետտիներ, որը հասցվում է մինչև «ալ դենտե» աստիճան։ Որպես կանոն, ուտեստին ավելացվում է մաղադանոս, նաև պանիր (պարմեզան կամ պեկորինո), սակայն սկզբնական բաղադրատոմսում պանիրը նախատեսված չէ (ընդ որում, որոշ խոհարարներ կարծում են, որ նրա օգտագործումը այն դարձնում է լրիվ ուրիշ ուտեստ[3])։ Հաճախ ավելացվում են մանրացված չորահացի կտորներ կամ հացի փշրանքներ։ Հնարավոր տարբերակ է եփման վերջին փուլում ավելացնել կիտրոնի հյութ և կիտրոնի կեղևներ[4]։

Գոյություն ունի կարծիք, որ սպագետտի ալիո և օլիոն Իտալիայի (մասնավորապես Միլանի) 70-80-ական թվականների ծաղկման խորհրդանիշն է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Моя любимая паста: aglio, olio e peperoncino». Вся Соль - кулинарный блог Ольги Баклановой. 2012 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  2. Виталий Задворный, Иван Лупандин Италия. История гастрономии от Лукулла до наших дней. — Litres, 2017-09-05. — 546 с. — ISBN 978-5-457-65982-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Паста Алио Олио Пеперончино | Домашние рецепты». yourmeal.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  4. По чесноку: Алексей Зимин о спагетти алио-олио // Коммерсантъ. Архивировано из первоисточника 28 փետրվարի 2020.
  5. «Рецепты шефов: Spaghetti Aglio, Olio e Peperoncino». The Village. 2012 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.