Սպեկիոզա Կազիբվե | |
Կուսակցություն՝ | Ազգային դիմադրության շարժում |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, Մակերերեի համալսարան[1], Makerere University School of Medicine? և Mount Saint Mary's College Namagunga? |
Մասնագիտություն՝ | վիրաբույժ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1955[2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ուգանդայի պրոտեկտորատ[2] |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Սպեկիոզա Կազիբվե (անգլ.՝ Specioza Naigaga Wandira Kazibwe, հուլիսի 1, 1955[2], Ուգանդայի պրոտեկտորատ[2]), ուգանդացի վիրաբույժ, քաղաքական գործիչ։ Երկվորյակ դուստրերի պատճառով նրան նաև անվանում են «Ննալոնգո»։ 1994-2003 թվականներին եղել է Ուգանդայի փոխնախագահը։ Նա Աֆրիկայում առաջին կինն էր, որը զբաղեցրել է ինքնիշխան երկրի փոխնախագահի պաշտոնը[3]։ 2013 թվականի օգոստոսին Բան Կի Մունի կողմից նշանակվել է Աֆրիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ[4]։
Սպեկիոզա Կազիբվեն ծնվել է 1954 թվականի հուլիսի 1-ին Իգանգա շրջանում։ Սովորել է Լուգազի քաղաքի մոտ գտնվող Կամալա-Ջինջա մայրուղու վրա տեղակայված Կաթոլիկ եկեղեցու հետ փոխկապակցված Նամագունգայի Mount Saint Mary's College-ում։ 1974 թվականին ընդունվել է Մակերերեի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1979 թվականին և ստացել բժշկության և վիրաբուժության բակալավրի աստիճան, այնուհետև՝ բժշկության մագիստրոսի կոչում՝ մասնագիտանալով վիրաբուժության բնագավառում։ 2009 թվականին Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի բնակչության և միջազգային առողջության բաժինը նրան շնորհել է գիտության դոկտոր (SD) պատվավոր աստիճան[5]։
Կազիբվեն քաղաքական կարիերան սկսել է որպես Ուգանդայի դեմոկրատական կուսակցության երիտասարդական և կանանց թևի անդամ։ 1987 թվականին Ազգային դիմադրության շարժում կուսակցությունից ընտրվել է գյուղապետ, այնուհետև Կամալայի շրջանի կանանց ներկայացուցիչ, ինչպես նաև դարձել է Մուսևենիի նախընտրական քարոզարշավի խորհրդատվական կոմիտեի նախագահ։
1989 թվականից աշխատել է Յովերի Մուսևենի վարչակազմում, նշանակվել է Արդյունաբերության նախարարի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1991 թվականը, 1991-1994 թվականներին եղել է Գենդերային և համայնքային զարգացման նախարար։ Եղել է Սահմանադրական ժողովի անդամ, որը 1994 թվականին կազմել է Ուգանդայի նոր սահմանադրությունը։ 1996 թվականին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր Իգանգա շրջանի Հարավային Կիգուլուի ընտրատարածքից։ 1994-2003 թվականներին եղել է Ուգանդայի փոխնախագահ և Գյուղատնտեսության, կենդանական արդյունաբերության և ձկնաբուծության նախարար։
Կազիբվեն Աֆրիկայում կանանց դերի պաշտպան է։ Համագործակցելով Աֆրիկյան միության կազմակերպության և Աֆրիկայի Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողովի հետ՝ 1998 թվականին հիմնել է Խաղաղության և զարգացման աֆրիկյան կանանց կոմիտեն (AWCPD) և ղեկավարել այն։ Դոկտոր Կազիբվեն նաև եղել է տարբեր ազգային շահագրգիռ խմբերի նախագահ կամ անդամ, այդ թվում՝
Կազիբվեն նախագահել է ագրո-էներգետիկ Ուգանդա առաջին համաժողովը 1991 թվականի նոյեմբերի 25-ին Կամպալա Շերատոնում, ինչպես նաև մի քանի տարի շարունակ եղել է ագրո-էներգետիկ կլոր սեղանի (AER) պատվավոր կոմիտեի անդամ։ 1998 թվականին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նրան շնորհել է «Ceres Medal»`«սննդամթերքի անվտանգության և աղքատության հաղթահարման գործում ներդրման համար»[5]։
2002 թվականի ապրիլին Կազիբվեն ամուսնալուծվել է` ասելով, որ հրաժարվում է շարունակել ընտանեկան բռնության զոհ լինել[6]։ Պոլիգամին և կնոջը ծեծելը Ուգանդայում համեմատաբար տարածված են, բայց ամուսնալուծությունը հազվադեպ է։ Կազիբվենի ամուսինն ընդդիմացավ ամուսնալուծությանը՝ վկայակոչելով կաթոլիկ հավատը և ասելով, որ կինը ուշ է տուն վերադառնում՝ առանց հիմնավոր պատճառաբանության, ինչպես նաև աշխատում է մի շարք քաղաքական գործիչների հետ, որոնց ինքը չի համակրում[7]։ Պայմանավորված քաղաքական պարտականությունների կատարման դժվարության և ամուսնալուծության խառնաշփոթով, 2003 թվականի մայիսի 21-ին Կազիբվեն հրաժարվեց կառավարական պաշտոնից` խնդրելով թույլ տալ շարունակել ուսումը՝ Հարվարդի համալսարանում ավարտելով դոկտորականը։ Սպեկիոզա Կազիբվեն ունի չորս երեխա, ներառյալ առաջին ամուսնությունից երկվորյակները և մի քանի որդեգրած երեխաներ[3][6]։
{{cite web}}
: |first=
has numeric name (օգնություն)
{{cite web}}
: |first=
has numeric name (օգնություն)