Սպի | |
---|---|
Տեսակ | քարանձավ և պալեոլիթյան կայան |
Երկիր | Բելգիա |
Վարչատարածք | Jemeppe-sur-Sambre? |
Սպի (քարանձավ) (ֆր.՝ Grotte de Spy), քարանձավ Բելգիայում, Նամյուր պրովինցիայի Ժեմեպ սյուր Սամբր համայնքի կազմի մեջ մտնող Սպի քաղաքի մերձակայքում[1]. Այս քարանձավը դասակարգվել, բնոորոշվել է որպես Վալոնիայի գլխավոր ժառանգություն։
Սպի քարանձավը եվրոպական պալեոլիթի հետքերը պահպանած կարևորագույն վայրերից մեկն է։ Այստեղ ներկայումս նույնպես պեղումներ են կատարվում։ 1886 թվականին այս քարանձավում հայտնաբերվել են գրեթե ամբողջական երկու մարդկային կմախք (կնոջ և երիտասարդ տղամարդու)՝ Սպի-1-ը և Սպի-2-ը, որոնք հետագա ուսումնասիրությունների արդյունքում տարորոշվեցին որպես նեանդերթալյան[2]:. Նեանդերթալացիները Սպի քարանձավում ապրել են շուրջ 42 հազար տարի առաջ[3]:. Ուսումնասիրությունների արդյունքում հնագետները եկան այն եզրահանգման, որ Սպի քարանձավի նեանդերթալացիները, որոնք ապրել են տունդրայի սառնաշունչ տափաստաններում[4],, իրենց սննդի մեջ օգտագործել են մամոնտի, բրդոտ ռնգեղջյուրների և եվրոպական ոչխարների միսը, ինչպես նաև՝ ուտելի սնկեր[5]:. Քարանձավում հայտնաբերվել են նաև մարդկային գանգեր, որոնք վկայել են, որ նեանդերթալացիներին հատուկ է եղել նաև կաննիբալիզմը (մարդակերությունը)[6][7]:.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: Explicit use of et al. in: |first=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպի (քարանձավ)» հոդվածին։ |