Սպինտարիսկոպ կամ սպինթարիսկոպ (հունարենից σπινθήρα - կայծ և σκοπέω - նայում եմ, հետևում եմ), ալֆա-մասնիկների անմիջական դիտման ու հաշվման ցուցադրական սարք։ Բաղկացած է առկայծող նյութով պատված էկրանից, որը տեղադրվում է անլուսաթափանց խողովակի հատակին, և մասնիկների աղբյուրից, որը տեղադրվում է անմիջապես էկրանի առջև։ էկրանին ընկնող յուրաքանչյուր ալֆա-մասնիկ առաջ է բերում լույսի թույլ բռնկում՝ սցինտիլյացիա, որը դիտվում է խոշորացույցով։
Միավոր ժամանակում սցինտիլյացիաների թվով կարելի է հաշվել հետազոտվող փորձանմուշի ակտիվությունը։ Գիտական հետազոտություններում կիրառվում է ավելի կատարելագործված սարք՝ սցինտիլյացիոն հաշվիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 72)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպինտարիսկոպ» հոդվածին։ |